Հրաւէրով Լեհաստանի կառավարութեան մշակոյթի նախարարութեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան չորեքշաբթի 27 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան ժամանեց Վարշաւիա, որտեղ նրան դիմաւորեցին Մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչներ Մաչի Պօղոսովիչ (Մատթէոս Պօղոսեան) եւ դկտ. Արտեմ Նաճարեան։
Երկուշաբթի 2017 թւի Հոկտեմբերի 2-ին, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը իր տիկնոջ ընկերակցութեամբ այցելեց «Ակունք» Մարմնամտային Խանգարումներով Երեխաների Կենտրոն:
Հինգշաբթի, սեպտեմբերի 28-ին Սրբազան Պաշտպանութեան Թանգարանի պատասխանատուների հրաւէրով և նոյն թանգարանի վայրում կայացաւ պարտադրեալ պատերազմում զոհւած նահատակների մի խումբ ընտանիքների գնահատման երեկոյ:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 14 հոկտեմբեր 2017-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այսու Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի յարգելի պատգամաւորներին հրաւիրում ենք, ներկայ գտնւելու Պատգամաւորական Ժողովի, որը գումարւելու է չորեքշաբթի թւականիս հոկտեմբեր 11-ին երեկոյեան ժամը 6-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր թեմի ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման երեսունեօթամեակի առթիվ եւ ի յարգանք մեր նահատակների, յառաջիկայ ուրբաթ 6 հոկտեմբեր 2017-ին առաւօտեան Ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:
Թւականիս ուրբաթ, սեպտեմբերի 22-ին Երեւանի Մերկէլեան ինստիտուտի կենտրոնում հանդիսաւոր արարողութեամբ բացումը կատարւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան արտադրողների ու արհեստաւորների ցուցահանդէսի, աւելի քան 50 մասնակիցների ներկայութեամբ:
Երկուշաբթի, թւականիս 25 սեպտեմբերի առաւօտեան ժամը 11-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ռուհօլլահի Որդիք Կազմակերպութեան հիւր եղող Ֆրանսացի լրագրողները. Սրբազան հայրը ջերմ սիրով հիւրընկալելով այցելուներին հակիրճ կերպով ներկայացրեց Իրանի, ի մասնաւորի հայ համայնքի հասարակական կեանքը, ապա լուսաբանիչ բացատրութիւններով պատասխանեց պատւիրակութեան անդամների հարցերին։
Մարդկային կեանքը, առողջ ընկերութիւնն ու ընտանիքը պայմանաւորւած են փոխադարձ սիրոյ, յարգանքի, հասկացողութեան, արժևորման, ինքնամատոյց և ինքնազոհ ծառայութեան սիւների առկայութեամբ: Իսկ եկեղեցին, որպէս աստւածամարդկային հաստատութիւն, հաւատացեալների հաւաք ու Աստծու ընտանիք, իր ողջ առաքելութիւնը, կոչումը, ծիսական կեանքն ու նկարագիրը յատկանշւելով հանդերձ վերոյիշեալ ճշմարտութիւններով առաւել ևս մասնաւորւում է սիրով գործի դրւած հաւատքով և ինքնազոհ ծառայութեամբ:
Այսու գրով յանուն Սպահանի հայոց թեմի եւ Անձնապէս դատապարտում ենք օրեր առաջ՝ թւականիս 22 սեպտեմբերի կատարւածը, որը նպատակ ունէր ոչ միայն խոշտանգել թիրախ դարձած Թեմական խորհրդի ատենապետին, այլեւ պղտորել պատկերն ու վերացնել անդորրը երկրի համակարգի: