Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք մեր թեմի հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ Շաբաթ 21 նոյեմբեր 2015 տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման: Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը: Այս առիթով Շաբաթ 21 նոյեմբեր 2015-ի տեղի է ունենալու եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Այս առիթով պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Արդարեւ անցեալ տարւայ նման, այս տարի եւս, եկեղեցուս անւանակոչութեան տօնը նշւելու է ուխտագնացութեամբ եւ կրօնական յատուկ արարողութիւններով.

 

Ա.- Հինգշաբթի 19 նոյեմբեր 2015 երեկոյեան ժամը 6-ին հսկումի արարողութիւն.

Բ.- Ուրբաթ 20 նոյեմբեր 2015 ժամը 6-ին հսկումի արարողութիւն.

Գ.- Շաբաթ 21 նոյեմբեր 2015 -  Ս. պատարագ

  • Սկիզբ ժամերգութեան` 9:00
  • Ս. Պատարագ` 10:00
  • Քարոզ` 11:00

Կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդին մասնակցելու սոյն ուխտագնացութեան եւ կրօնական արարողութիւններին, վերակենսաւորելու իր Քրիստոնէական հաւատն ու  կապւածութիւնը եկեղեցուն եւ լսելու օրւայ պատգամը:

ԾԱՆՕԹ.
Բոլոր նրանք ովքեր ուզում են մատաղ անել կամ ուխտ ունեն կատարելիք թող ազնիւ լինեն դիմելու եկեղեցուս Խորհրդի քարտուղարութեան առաւօտեան ժամը 9-ից մինչեւ յետ միջօրէի ժամ 4-ը:
Նաեւ փոխադրութեան դիւրութիւն է լինելու Եկեղեցական Խորհուրդների միջոցով:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ