Հ. Մ. Նայիրի Միութեան Վարչութեան Նախագահի Այց

Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, երկուշաբթի 7 նոյեմբերի առաւօտեան, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Մշակութային Նայիրի Միութեան Վարչութեան Նախագախ՝ պրն. Ֆրեդ Աշուղեանին:

Պրն. Աշուղեանն եկած էր Ազգային Առաջնորդարան, զեկուցելու Սրբազան Հօրը միութեան ընթացիկ աշխատանքների մասին, նաև պաշտօնական ընթրիքի հրաւիրելու Առաջնորդ Սրբազանին և Թեմական Խորհրդի անդամներին:

Սրբազան հայրը ողջունեց և ջերմօրէն գնահատեց միութեան գործունէութիւնը և աշխատանքները: