Սննդի Կառավարման Կազմակերպութեան Տնօրէնն այցելեց Սրբազան Հօրը

Չորեքշաբթի 2 նոյեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Սննդի Կառավարման Կազմակերպութեան (FAO) տնօրէն՝ պրն. Սերժ Նաքուզիին և իր տիկնոջը:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց այցելուներին և իր գնահատանքը յայտնեց կազմակերպութեան մարդասիրական աշխատանքների վերաբերեալ: Այնուհետև խօսւեց ընդհանրապէս կազմակերպութեան գործունէութեան մասին:  Պրն. Նաքուզին մեծապէս գոհունակութիւն յայտնեց Իրանում իրենց աշխատանքների ընդառաջութեան համար: