×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201610/2016102601
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201610/2016102601

Մշակոյթի տօնին նւիրւած միասնական ձեռնարկ՝ Ս. Աստւածածին եկեղեցում

«ԱԼԻՔ» - Համայնքում իրականացւող Մշակոյթի տօնի ծրագրերի շարանում՝ երեքշաբթի հոկտեմբերի 25-ի երեկոյեան, Ս. Աստւածածին եկեղեցում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական միջոցառում, Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գործող կրօնական կառոյցների եւ ազգային միութիւնների համագործակցութեամբ:

Օրւայ բանախօսութեամբ հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Միջոցառմանը ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան անձնակազմը, Թ. Հ. թեմակալ առաջնորդի փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

{gallery}201610/2016102601{/gallery}