×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016091101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016091101

Իրանի 48-րդ Համահայկական խաղերի 3-րդ ջահը վառւեց Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում

«ԱԼԻՔ» - Սեպտեմբերի 13-ին «Արարատ» մարզաւանում մեկնարկող 48-րդ Համահայկական խաղերի 3-րդ ջահը վառւեց ուրբաթ սեպտեմբերի 9-ին՝ Թեհրանի Ս. Թադէոս- Բարթուղիմէոս եկեղեցում, ձեռամբ Թ. Հ. թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի:

Օրւայ ջահակիրն էր թենիսի վետերան՝ Մուշեղ Ներսիսեանը:

Կրօնական արարողութեանը ներկայ էին Համահայկական խաղերի Կազմակերպիչ եւ Գործադիր յանձնախմբերը, եւ Ս. Թադէոս-Բարթուղիմէոս ու Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիների խորհրդի անդամները:

Արարողութեան ընթացքում Սրբազան Հայրը օրհնութեան խօսք ասելով՝ յաջողութիւն մաղթեց 48-րդ Համահայկական խաղերին եւ նշեց. «Մաղթում եմ, որ իւրաքանչիւր մարզիկ այս ջահից ժայթող Աստւածային խորհրդի ճամբով իր մէջ ունենայ արդարութիւնը, պարկեշտութիւնը, հաւատարմութիւնը եւ եղբայրասիրութիւնը եւ մրցակցութեան ոգին շաղախի եղբայրասիրութեամբ»:

Կրօնական արարողութեան աւարտին ջահակիրը ջահով շրջեց եկեղեցու բակում:

Յատկանշական է, որ երեք ջահերը, որոնք հերթականութեամբ վառւել են Ս. Թադէոս Առաքեալի վանքում, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում եւ Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում, մինչեւ բացման օրը պահւելու են «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռում:

{gallery}201609/2016091101{/gallery}