ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 11 սեպտեմբեր 2016-ի Խաչվերաց է, այսինքն Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Արարատ մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնին առիթով, համանուն մատուռում կիրակի 11 սեպտ. 2016-ին կէսօրից յետոյ ժամը 4:30-ին մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունենալու է աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան: Պատարագելու է Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանը:

Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ս. Պատարագի`ժամը 4:30-ին

Քարոզ` ժամը 5:30-ին

Անդաստան` ժամը 6։00-ին

Երկուշաբթի 12 սեպտեմբեր 2016, յիշատակ մեռելոց է.

Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով: