Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. Ուսանողական ֆոնդի Հիմնադրամներ և Խնամակալ Մարմին

Թ.Հ.Թ. Ուսանողական ֆոնդը բաղկացած է Շահվերդեան, Պանիրեան, դոկտ. Հարմիկ Դաւթեան եւ Թ.Հ. թեմի Թեմական խորհրդի ներդրած գումարներից:

Հիմնադրամներ

Թեհրանի հայոց թեմի (Թ.Հ.Թ.) Ուսանողական ֆոնդը իր աշխատանքը սկսել է 1987 թ. մայիս ամսից, Վազգէն եւ Ֆլորա Շահվերդեանների միջոցով ներդրած գումարից, որի հասոյթից կամ տոկոսից իւրաքանչիւր տարի պիտի վճարւէր պայմանները լրացնող հայ կարիքաւոր ուսանողների համալսարանական կրթաթոշակը: Այդ հիման վրայ կազմւեց 10 կէտանոց մի կանոնագիր, որի հիման վրայ յանձնախումբը սկսեց նպաստ վճարել դիմորդներին:

Ժամանակի գումարի չորս տարւայ հասոյթը տրամադրւեց 7-15 հոգի այն ուսանողներին, որոնք լրացնում էին կանոնագրի պահանջները:

2005 թ. յունւարի 9-ին հիմնադրամին մաս կազմեց Սուրէն Պանիրեանի յատկացւած գումարը, որ ժամանակին տրամադրւեց երկու ուսանողների, որ սովորում էին Հայաստանում: Հարկ է նշել, որ նպաստների բաժանման, շուրջ տարեկան զեկոյց էր տրւում Շահվերդեան զոյգերին, որոնք արդէն բնակւում էին ԱՄՆ-ում  եւ պրն. Պանիրեանը անձամբ հետեւում էր ընթացքին: 

2009 թ. համալսարան մուտք գործած, դիմող ուսանողների թւի աւելանալու պատճառով, ժամանակի Թեմական խորհուրդը Խնամակալ մարմնի մտահոգութիւնը փարատելու նպատակով, մի շօշափելի գումար յատկացրեց ֆոնդին, նաեւ որոշեց իր ընդհանուր եկամուտի երկու տոկոսի չափով իւրաքանչիւր ամիս տրամադրի Խնամակալ մարմնին, որի արդիւնքում նպաստ ստացող ուսանողների թիւը հասաւ 70-80-ի: Դժբախտաբար երկրի տնտեսական դժւարութիւնների պատճառով  2% եկամուտի ժամկէտը տեւեց երկու տարի:

2013 թ. հիմնադրւեց դոկտ. Հարմիկ Դաւթեանի հիմնադրամը, որի այրի՝ տկն. Հռիփսիմէ Դաւթեանի միջոցով յատուկ գումար յատկացւեց գերլիսանս մակարդակում ուսանողներին օժանդակելու համար:

Խնամակալ մարմին

Հաստատւած կանոնագրի համաձայն՝ «Հիմնադրամի աշխատանքների ղեկավարման համար ժամանակի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւեց հինգ ազգայիններից բաղկացած մի Խնամակալ մարմին»:

Ֆոնդի տարիների աշխատանքի ընթացքում բազմաթիւ հայրենակիցներ իրենց հնարաւորութիւնների սահմաններում անվերապահօրէն օժանդակել են Խնամակալ մարմնին:

Մեր համայնքում գեղեցիկ աւանդոյթ է բարեգործական աշխատանքներում տարբեր կառոյցների փոխհամագործակցութիւնը, որի արդիւնքում հնարաւորութիւն է ստեղծւում աւելի շատ օգնութիւն ցուցաբերել: Այդ գործակցութեան ծիրում՝ 2013 թ. դեկտեմբերին «Ռոստոմ» երիտասարդական միութիւնը, իր 35-ամեակի առիթով կազմակերպած ազգային-յեղափոխական երգերի երեկոյի ամբողջ հասոյթը նւիրեց Ուսանողական ֆոնդին

2008 թ. ժամանակի Խնամակալ մարմինը, որոշեց ֆոնդի անունը փոխել եւ դարձնել Թ.Հ.Թ. Ուսանողական ֆոնդ, որտեղ ներառւեցին Շահվերդեան, Պանիրեան եւ դոկտ. Հարմիկ Դաւթեան անունները :

Ուսանողական ֆոնդի մարմինը իր երախտիքի խօսքն է ուղղում անցնող տարիների ընթացքում այս մարմնում աշխատած բոլոր անդամ-անդամուհիներին, մասնաւորաբար, մեր յարգանքի խօսքն ենք ուղղում ժամանակի Ուսանողական ֆոնդի ատենապետ հանգուցեալ դոկտ. Արամայիս Ներսիսեանի եւ ֆոնդի նիւթականի պատասխանատու նորոգ հանգուցեալ Գրիշ Մանուկեանի անմոռաց յիշատակին:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ