Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան հայրը կարեւորեց երկրի ղեկավարութեան իմաստուն ու յարգալից վերաբերմունքը Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ

Քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան բացայայտ օրինակներից կարելի է համարել իւրաքանչիւր տարի Ռամազան ամսում, հովանաւորութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւող ընթրիք-երեկոն, ի պատիւ՝ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատու անձանց: Նմանօրինակ միջոցառում տեղի ունեցաւ երէկ՝ յուլիսի 2-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Միջոցառմանը, օրւայ հաղորդավար Արգին Արիստակէսեանը ներկաներին ողջոյնի խօսք ասելուց յետոյ՝ հրաւիրեց արտայայտւելու Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին: Պատգամաւորը իր ելոյթում վեր հանեց այն վաղեմի եւ դարաւոր կապը, որը գոյութիւն է ունեցել մուսուլմանների եւ քրիստոնեաների միջեւ: Նա ասաց. «Նմանօրինակ կապ գոյութիւն ունի Իրանում, որը ունի բազմադարեայ մշակոյթ: Իրանը այն երկիրն է, ուր խաղաղ գոյակցութեամբ ապրում են բազմաթիւ կրօնական ու ազգային համայնքներ: Իրանը այն երկիրն է, ուր երբեւէ կազմակերպւած յարձակումներ կամ բռնարարքներ չի իրականացրել որեւէ ազգութեան կամ կրօնի հետեւորդների նկատմամբ, որի ակունքները վերադառնում են իրանական մշակոյթին եւ իսլամի ուսուցումներին: Մենք հպարտանում ենք իրանցի լինելով»:

Պատգամաւորը անդրադարձաւ նաեւ օրեր առաջ Գերմանիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նախագծի հաստատմանը եւ նշեց, որ մի կողմից ուրախ է կատարւածի համար, իսկ միւս կողմից՝ ցաւ է ապրում, որ Իրանը, որը իրաւազրկւած ժողովուրդների իրաւունքների պաշտպանն է, դեռ պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, որը հայ ժողովրդի եւ մարդկութեան պատմութեան սեւ էջերից է:

Ապա հրաւիրւեց արտայայտւելու Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան հաւաքականութիւնների մշակութային հարցերով հիմնարկի գերատեսուչ դոկտ. Ալի Ֆերէյդունին, ով կարեւորեց կրօնների միջեւ ընդհանրութիւնները: Նա ընդգծեց, որ թէ՛ Իրանի հազարամեայ պատմութիւնը, եւ թէ՛ Իսլ. յեղափոխութեան մօտաւորապէս չորս տասնամեակ պատմութիւնը լի է Իրանում բնակւող ազգային-կրօնական հաւաքականութիւնների արժէքների նկատմամբ փոխադարձ յարգանքի դրսեւորմամբ եւ կազմակերպւած երեկոն նման արժէքների պահպանման շրջագծում համարեց:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր արտայայտութիւնների ընթացքում թեմակալ առաջնորդը մէջբերում կատարեց Աստւածաշնչային այն հատւածից, ուր ասւած է.«Ինչ գեղեցիկ է, եւ ինչ հաճելի է, երբ եղբայրները միասին են լինում», եւ ասաց. «Հաւաքւած ենք այստեղ, միասնաբար Աստծուն փառաբանելու եւ Ռամազանի նւիրական ամսւայ ծոմապահութեան առիթով, միմեանց հանդէպ ունեցած սէրն ու յարգանքը արտայայտելու»:

Սրբազան Հայրը իր ելոյթի այլ բաժնում կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում խաղաղ պայմաններում ապրելու հնարաւորութեանը եւ նշեց. «Մեր երկրի, Իրանի Իսլամական Հանրապետութեան, միջազգային ընտանիքում հետզհետէ տիրական տեղ ու դեր ունենալու իրողութիւնը մեզ բոլորիս հպարտութեան ու ինքնավստահութեան զգացումով է լցնում»:

Թեմակալ առաջնորդը նաեւ կարեւորեց Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիի գլխաւորութեամբ Իրանի պետական այրերի խոհեմ, իմաստուն եւ նրբանկատ քաղաքականութիւնը, նաեւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ խոր յարգանքը, որի մասին եւ ընդգծեց, որ այդ բոլորի մասին ինքը միշտ բարձրաձայնում է միջազգային ժողովների ժամանակ:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանի դիւանից, Ուսման եւ գիտա-հետազօտական յանձնախմբից անդամներ եւ պատգամաւորներ, Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան, Իսլ. Մշակոյթի ու առաջնորդութեան նախարարութեան եւ պետական հիմնարկների պատասխանատու ներկայացուցչիներ, քահանայ հայրեր, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների, միութիւնների, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ մեծ թւով լրագրողներ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ