ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ՎԱՐԴԱՎԱՌ)

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 3 Յուլիս 2016 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ):

Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է: Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ Պատարագ:

Ս. Սարգիս Առաջնորդարանիստ մայր եկեղեցում մատուցւելու է Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան ժամը   9:00

Ս. պատարագ         ժամը 10:00

Քարոզ         ժամը 11:00

Երկուշաբթի 4 Յուլիս 2016 Յիշատակ Մեռելոց է:

Այսու հրաւիրում ենք մեր եկեղեցու հաւատացեալներին ներկայ լինելու ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը: