Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



17-րդ շրջանի ՊԺ-ի հերթական նիստը զբաղւեց Թ. Հ. Թ. Հաշւեքննիչ մարմնի ներկայացրած հաշւետւութեամբ եւ ներհամայնքային հարցերով

Թեհրանի հայոց թեմի 17-րդ գումարման Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստը անցկացրեց շաբաթ՝ սեպտեմբերի 13-ին, դոկտ. Աեւակ Հաթամեանի ատենապետութեամբ:

Նիստի սկզբում, ՊԺ-ի ատենադպիր Արփի Ալավերդեանը ներկայացրեց ՊԺ-ին ուղղւած՝ ատենապետ Սուրիկ Աբնուսեանի, Կրօնական խորհրդի եւ մի քանի այլ պատգամաւորների նամակները: Անդրադառնալով Սուրիկ Աբնուսեանի նամակին՝ Սեւակ Հաթամեանը նշեց, որ ատենապետ Սուրիկ Աբնուսեանը թէեւ երկար ժամանակով երկրից բացակայելու է, սակայն դիւանը որոշել է, որ հեռակայ կարգով կապը պահել յիշեալի հետ: Ապա ժողովը զբաղւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի առողջական վիճակով՝ արձանագրելով, որ բարեբախտաբար Սրբազան Հօր առողջական վիճակը մասամբ բարելաււել է, եւ հնարաւոր է շուտով հնարաւորութիւն ստեղծւի, որպէսզի Սրբազան Հայրը կարողանայ ազգային առաջնորդարանում աստիճանաբար վերսկսի իր գործունէութիւնը:

Ժողովի ընթացքում Հաշւեքննիչ մարմնի ատենադպիր Գիլդա Իսրայէլեանը ներկայացրեց մարմնի կողմից անցեալ մէկուկէս ամեայ կտրւածքով կատարած հաշւեքննութիւնը:

Մարմինը հաշւեքննութիւն էր իրականացրել Թեհրանի հայոց թեմի մանկապարտէզներում, դպրոցներում, եկեղեցիներում, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանում եւ ազգային առաջնորդարանում: Հաշւի առնելով հաշւեքննութեան արդիւնքները, պատգամաւորները ուղղեցին իրենց հարցումները, որոնցից շատերը առնչւում էին դպրոցների եւ եկեղեցիների բիւջետային պատկերին, որոնք ընդհանրապէս բացերի դիմաց էին կանգնած:

Դադարից յետոյ, յաջորդ օրակարգով ժողովը զբաղւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից անցեալ նիստին արծարծած հարցով՝ խորհրդի նոր անդամի՝ Արին Ալեքսանդրեանի ներգրաւմամբ, փոխարինելու մարմնի նիւթականի նախկին պատասխանատուին, որը տեղափոխւել է Հայաստան: Ժողովը ձայների մեծամասնութեամբ, որպէս Թեմական խորհրդի նոր անդամ ընտրեց Արին Ալեքսանդրեանին:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ