Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Օրհնւեց Իրանի 56-րդ Համահայկական խաղերի ջահը

Հաշւած օրեր են մնացել Իրանի 56-րդ շրջանի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը՝ սեպտեմբերի 10-ին: Այդ առիթով, ուրբաթ՝ սեպտեմբերի 5-ի առաւօտեան, «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում օրհնւեց խաղերը խորհրդանշող ջահը:

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւող Իրանի Համահայկական խաղերի 56-րդ շրջանի ջահի օրհնութեան արարողութիւնը կատարեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, իսկ ջահը կրելու է Հ.Մ.Ա.Կ.-ի վետերան բասկետբոլիստ, Իրանի հաւաքականի նախկին անդամ Նորիկ Մկրտչեանը:

Ջահի օրհնութեան արարողութեան սկզբում «Արարատ»-ի մինի բասկետբոլի մարզիկների ուղեկցութեամբ եւ կազմակերպութեան վարչութեան նախագահ Սոֆի Ջաղաբէգեանի, Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանի, վարչականների ու միութենականների ներկայութեամբ, ջահակիրը մուտք գործեց Սորբ Խաչ մատուռ, որտեղ կատարւեց ջահի օրհնութեան կրօնական արարողութիւնը:

Կրօնական արարողութեան աւարտին ջահակիր Նորիկ Մկրտչեանը մատուռի մուտքի մօտ ջահը փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան նախագահ Արբի Սարգսեանին, ով իր հերթին, այն փոխանցեց կազմակերպութեան վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանին, որն էլ ջահը տեղադրեց մատուռում, մինչեւ խաղերի բացման օրը՝ սեպտեմբերի 10-ը:

Ապա յանուն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնութեան խօսք փոխանցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Նա նշեց. «Մաղթում ենք, որ Ջահի օրհնութեան արարողութեամբ մեր մարզիկների սրտում, մտքում եւ հոգում բոցավառւի ազգային եւ հոգեւոր այն արժէքները, որոնց միջոցով մենք մինչ օրս գոյատեւել ենք: Որոնց միջոցով 56 տարիներ շարունակ մեր սիրելի «Արարատ»-ում կազմակերպւել են խաղեր, որոնց միջոցով ոչ միայն մրցակցութեան, այլ՝ միեւնոյն ժամանակ, ընկերասիրութեան, ընկերութեան եւ ազգասիրութեան ոգի է փոխանցւել մեր մատաղ սերնդին»: Տէր Հայրը նաեւ գնահատանքի խօսք փոխանցեց ջահակիր Նորիկ Մկրտչեանին՝ ընդգծելով, որ նման հայորդիների շնորհիւ է, որ իրանահայի բարի համբաւը փայլում է իրանեան հայրենիքի երկնակամարում:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ