Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



17-րդ գումարման ՊԺ-ի հերթական նիստը զբաղւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայացւած բիւջէի քննարկումով

Թեհրանի հայոց թեմի 17-րդ գումարման Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստը անցկացրեց երէկ՝ օգոստոսի 30-ին, քննարկելով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Կրօնական խորհրդի կողմից ներկայացւած իրանական ընթացիկ տարւայ բիւջէն: Նիստին ներկայ էր Հաշւեքննիչ մարմինը:

Ազգային առաջնորդարանի դահլիճում, 37 պատգամաւորների վաւերական ձայնով, որը ընթացքում յաւելում կրեց, Սուրիկ Աբնուսեանի ատենապետութեամբ եւ Տէրունական աղօթքով մեկնարկած նիստի սկզբում, ՊԺ-ի ատենադպիր Արփի Ալավերդեանի միջոցով ընթերցւեց ՊԺ-ի անցեալ երեք նիստերի արձանագրութիւնները, որոնցից իւրաքանչիւրի ընթերցումից յետոյ պատգամաւորներին շտկումների առիթ էր տրւում:

Ապա նիստին ներկայ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը զեկուցեց անցեալ մի քանի ամիսների ընթացքում ՊԺ-ի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի դիւանների հետ իր հանդիպումների, ներհամայնքային հարցերի կապակցութեամբ իր կատարած աշխատանքների, Ատրպատականի հայոց թեմ կատարած իր այցերի եւ առկայ խնդիրների, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի պետական պատւիրակութեան կազմում, Հայաստան եւ Բելառուս կատարած այցերի եւ պետական հանդիպումների արդիւնքների մասին: Պատգամաւորի զեկոյցից յետոյ, պատգամաւորներին հարցումների առիթ տրւեց:

Դադարից յետոյ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը ներկայացրեց Թեմական խորհրդի կողմից իրանական 1404.01.01-1404.05.31 եւ 1404.06.01-1404.12.29-ի բիւջէի իրական պատկերը եւ նախահաշիւը: Ներկայացրած իրական պատկերը եւ նախահաշիւը պարփակում էր համայնքային տարբեր կենտրոններում՝ կրթօջախներում, եկեղեցիներում, ազգային առաջնորդարանում, գերեզմանատներում, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանում ինչպէս նաեւ՝ համայնքային այլ որոլտներում կատարւած եւ կատարւելիք ծախսերը, եւ հասոյթները: Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը ներկայացրեց նաեւ Կրօնական խորհրդի կողմից նոյն կտրւածքով մէկամեայ բիւջէի պատկերը: Ապա պատգամաւորները քննարկեցին ներկայացւած զեկոյցը: Մտքերի փոխանակում տեղի ունեցաւ, տարբեր ոլորտներում բիւջէի բացերը նւազագոյնին հասցնելու եւ ֆինանսական միջոցները լաւագոյնս օգտագործելու համար: Թեմական խորհրդի ատենապետը տեղեկացրեց նաեւ, որ խորհրդի նիւթականի պատասխանատուն Հայաստան մեկնելու պատճառով հրաժարւել է իր հանգամանքից: Ժողովը որոշեց առաջիկայ երկու շաբաթների ընթացքում նիստ գումարել այդ հարցով:

Վերջում ՊԺ-ն որոշեց նաեւ, որ առաւելագոյնը մինչեւ երկու ամիս, առաւել մանրակրկիտ քննարկւի բիւջէի հարցը եւ ՊԺ-ի տնտեսական յանձնաժողովը զբաղւի այս խնդրով:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ