Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Խոստումնալից յաջողութիւններ՝ հայ պատանի բասկետբոլիստների կողմից

Հպարտութեամբ տեղեկացանում ենք, որ հայոց ազգային «Արարատ» դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի՝ Լեթիսիա Գրիգորեանցը, 8-րդ դասարանի աշակերտուհիներ՝ Արփա Խաչատրեանը, Մերլին Մայիլեանը եւ «Մարիամ» հաստատութեան տղայոց դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ՝ Դանթէ Թահմասեանը մասնակցել են Թեհրանում կայացած կրտսեր-պատանեկան բասկետբոլի միջակումբային խաղերին եւ գրանցել են յաջողութիւններ:

Նրանք մասնակցել են Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպած ազգային հաւաքականի տաղանդների բացայայտմանը եւ իրենց ակտիւ մասնակցութեան արդիւնքում ընդգրկւել են մինչեւ 15 տարեկան պատանիների օրիորդաց 2027 եւ 2029 խմբերում:

Արփա Խաչատրեանը, Մերլին Մայիլեանը եւ Լեթիսիա Գրիգորեանցը մարզւում են Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կրտսեր-պատանեկան բասկետբոլի օրիորդաց խմբի կազմում: Խմբի մարզիչն է՝ Նարէ Արտաշէսեանը:

Դանթէ Թահմասեանը չորս տարեկանից զբաղւում է բասկետբոլով: Չնայած իր փոքր տարիքին նա ինը տարեկանից մասնակցել է Թեհրանի միջակումբային խաղերին: Լեթիսիա Գրիգորեանցի հետ ընդգրկւել է Թեհրանի պատանիների հաւաքականի կազմում: Նրանք մասնակցել են նաեւ Իրանի ազգային հաւաքականի 15 տարեկանից ցած տաղանդների մարզական ճամբարներին:

Մեր չորս պատանի մարզիկները իրենց աշխատասիրութեան շնորհիւ, վստահ քայլերով ճանապարհն են հարթում դէպի մարզական նոր յաջողութիւններ։

Կրթական Խորհուրդը շնորհաւորում է պատանի բասկետբոլիստներին, մաղթելով նրանց բազմաթիւ յաղթանակներ:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ