Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի, 17 օգոստոս 2025 թւականին, տօնն էր Ս. Աստւածածնայ Վերափոխման եւ Խաղողօրհնէքի: Սոյն տօնը նաեւ համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։

Արարողութեանը ներկայ էին՝ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Պատգամաւորական Ժողովի, Թեմական խորհրդի եւ Ազգ. Մարմինների ներկայացուցիչները, Քահանայից Դասը, Եկեղեցական խորհուրդները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Օրւայ խորհրդին անդրադառնալով նշելի է, որ Հայ Եկեղեցու աւանդութեան համաձայն, Քրիստոսի հրաշափառ եւ յաղթական յարութիւնից եւ համբարձումից յետոյ, Տիրամայրը 15 տարի ապրեց առաքեալների հետ, վայելելով յատկապէս Ս. Յովհաննէս առաքեալի անմիջական գուրգուրանքը եւ խնամքը: Երբ լրացան 15 տարիները, Աստւածամայրը աւանդեց իր հոգին: Առաքեալները երկիւղած ու յարգալից արարողութեամբ եւ ջահերի ու լապտերների ուղեկցութեամբ նրան թաղեցին Գեթսեմանի պարտէզի «Ջահերի ձոր» կոչւած վայրում: Այնուհետեւ, երեք օր շարունակ Մարիամ Աստւածածնի գերեզմանից երկնային շողեր արձակւեցին եւ հրեշտակների փառաբանական երգեր լսւեցին: Տիրամօր թաղման ընթացքում Բարթողիմէոս առաքեալ բացակայում էր: Երբ նա իմացաւ Աստւածամօր մահը, վերադարձաւ Երուսաղէմ եւ գնաց գերեզման, որպէսզի յարգանքի վերջին տուրքը մատուցի Ս. Կոյսին: Երբ առաքեալները գլորեցին Տիրամօր գերեզմանի քարը, գերեզմանը թափուր գտան ու անմիջապէս յիշեցին Քրիստոսի այն խոստումը, ըստ որի նա իր մօրը երկինք պիտի փոխադրէր:

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնին է կապւած նաեւ խաղողօրհնէքի բարեպաշտական արարողութիւնը, ուստի բոլոր եկեղեցիներում հաւատացեալների հոծ բազմութեան մասնակցութեամբ տեղի ունեցող խաղողի օրհնութիւնը եւ եկեղեցական խորհուրդների կողմից խաղողօրհնութեան համար պատրաստւած՝ որթատունկերով ու խաղողի ողկոյզներով զարդարւած տաղաւարների ներքոյ օրհնւած խաղողները բաժանւեցի հաւատացեալ ժողովրդին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ