
Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ջանքերով եւ մայրաքաղաքի կենտրոնական տարածքում գտնւող պետական կառոյցների ու հաստատութիւնների շէնքերի եւ տարածքների մաքրազարդման համակարգի (نظام مدیریت سبز) ներդրմանը համահունչ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, որպէս երկրի եւ Թեհրանի առաջին եկեղեցի, ստացաւ «Կանաչ կառավարման» անւամբ վկայականը:
Այս առիթով, երեքշաբթի, թւականիս օգոստոսի 5-ին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին շրջանի քաղաքապետարանի պատկան բաժնի պատասխանատուները, ովքեր հանդիպում ունեցան Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի հետ եւ յանձնեցին վերոնշեալ վկայականը:
Հանդիպման ընթացքում բարձր գնահատւեց Էներգիայի օպտիմալ օգտագործման եւ թափօնների տեսակաւորման ու տարանջատման (تفکیک و جداسازی زباله) ուղղութեամբ իրականացւած աշխատանքները եւ ցուցաբերւած սերտ համագործակցութիւնը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ