Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Այցելութիւն ռմբակոծութեան հետեւանքով ծանր վիրաւորում ստացած թեհրանահայ տատիկին

Հինգշաբթի՝ յունիսի 26-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանը, Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ «Ալիք» օրաթերթի ներքին վարիչ Արգիշտի Թովմասեանն այցելել են հիւանդանոց, որտեղ հոսպիտալացւել է ռմբակոծութեան հետեւանքով ծանր վիրաւորում ստացած թեհրանահայ Անահիտ Շահբազեանը:

Այցի ընթացքում քահանահայրը փոխանցելով Սրբազան Հօր հայրական օրհնանքն ու ողջոյնները` աղօթել է Անահիտ տատիկի շուտափոյթ ապաքինման եւ առողջութեան համար, նրա ընտանիքին մաղթելով կամքի ուժ` փորձութիւնը յաղթահարելու համար:

Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանն էլ իր հերթին առողջութիւն մաղթելով վիրաւորում ստացած տատիկին` տուժած ընտանիքին տեղեկացրել է, որ թեմական խորհրուրդը փորձել է իր հնարաւորութիւնների սահմաններում ժամանակաւոր կեցավայր յատկացնել ռմբակոծութիւնից տուժած ընտանիքին:

«Այս կապակցութեամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ կահաւորման հետ կապւած աշխատանքներն այս հանդիպման հետ միաժամանակ, ընթացքի մէջ են»,- յաւելել է նա:

Յիշեցնենք, որ երեքշաբթի՝ յուլիսի 24-ի լուսաբացին, սպասւող զինադադարից ընդամէնը կէս ժամ առաջ, սիոնիստական ռեժիմի ռազմաօդային յարձակման թիրախ է դարձել թեհրանահայ ընտանիքի բնակարանի հարեւանութեամբ գտնւող շէնքը: Պայթիւնի հտեւանքով մեծապէս վնասւել է նաեւ հայ ընտանիքի բնակարանը, որտեղ ծանր վիրաւորում է ստացել 80-ամեայ Անահիտ Շահբազեանը, ում անմիջապէս տեղափոխել են հիւանդաոց:

«Ալիք»-ի թղթակցի վկայութեամբ, ուժգին պայթիւնի հետեւանքով ամբողջութեամբ վթարային է դարձել բնակարանը, որտեղ բնակւում էր հայ ընտանիքը:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 22 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Աբրահամու եւ Խորէնայ

Երեքշաբթի 23 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Չորեքշաբթի 24 Դեկտեմբերի 2025;
եբրայեցիս 5։11-6։8,Ղուկաս 18։18-27

Հինգշաբթի 25 Դեկտեմբերի 2025;
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Ուրբաթ 26 Դեկտեմբերի 2025;
Եբրայեցիներ 6.9-7.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 19.1-10։

Շաբաթ 27 Դեկտեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի

Կիրակի 28 Դեկտեմբերի 2025;
Զ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 29 Դեկտեմբերի 2025;
Սրբոց որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին

Երեքշաբթի 30 Դեկտեմբերի 2025;
Ա օր Ս. Ծննդեան պահոց

Չորեքշաբթի 31 Դեկտեմբերի 2025;
Բ օր Ս. Ծննդեան պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ