Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԸՆԹԵՐՑՒԵՑ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ 2025 ԹՒԱԿԱՆԸ «ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԵՆՍԱՒՈՐՄԱՆ ՏԱՐԻ» ԱՆՒԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Ուրբաթ, 24 յունւար 2025 թւականին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Հռչակագիրը՝ 2025 թւականը «Աւանդութիւնների Վերակենսաւորման տարի» հռչակելու կապակցութեամբ:

Սուրբ Սարգիս եկեղեցում Հայրապետական Հռչակագիրն ընթերցեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Վեհափառ Հայրապետը Հռչակագրում՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹԵԼԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ անւան տակ ընդգծել է հետեւեալ կէտերը՝

1) Աւանդութեան կարեւորութիւնը շեշտող յօդւածներ գրւեն հոգեւոր հայրերի ու մտաւորականների կողմից:
2) Մատչելի եւ դաստիարակչական մօտեցումով յատուկ գրքոյկներ պատրաստւեն՝ աւանդութիւնների ծնունդը, հոլովոյթն ու նպատակը պարզող:
3) Հոգեւոր հայրեր, թէ՛ իրենց քարոզների եւ թէ՛ ընտանիքներին տւած այցելութիւնների ընթացքում, յիշեցնեն մեր աւանդութիւնների ներկայացրած իւրայատո՛ւկ կարեւորութիւնը:
4) Մեր կառոյցները, յատկապէս տիկնանց միութիւնները, ժողովրդային յատուկ հաւաքներ կազմակերպեն՝ աւանդութիւններ բացատրող եւ նրանց դերն ու այժմէականութիւնը պարզող:

Վեհափառ Հայրապետը վերջում մատնանշել է.-«Վստահ ենք, որ յիշեալ գործնական քայլերը մեր զաւակներին կը մղեն վերականգնելու, վերարժեւորելու ու վերակենսաւորելու մեր այնքա՜ն գեղեցիկ եւ իմաստալից աւանդութիւնները ներկայ ժամանակների լոյսի տակ»:

Եկեղեցիներում արարողութեանը եւ Հռչակագրի ընթերցմանը ներկայ էին Թեմական խորհրդի եւ Ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ