Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կայացած հանդիպումների շարանում Ազգային Առաջնորդարան այցելեցին Հանրապետութեան նախագահի հասարակական եւ սոցիալական հարցերով յանձնակատար՝ Ալի Ռաբիին (دستیار اجتماعی رئیس جمهور), Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ երկրի հասարակական եւ սոցիալական կազմակերպութեան ղեկավար Մոհամադ Բաթհային (معاون وزیر کشور و رئیس سازمان امور اجتماعی کشور) եւ Թեհրանի Բեհզիստի կենտրոնի ընդհանուր տնօրէն Մոհամադ Նասիրին (مدیرکل بهزیستی استان تهران):

Ազգային Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, փոխ-ատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, ատենադպիր Մհեր Օհանեանը, Հանրային կապի հոգեւոր խորհրդատու՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպման սկզբին, տկն. Արմինէ Սէթխանեանը ողջունեց հիւրերի ներկայութիւնը եւ ուրախութիւն ու երախտագիութիւն յայտնեց կատարւած այցի կապակցութեամբ:

Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եղբայրական ողջոյնները փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան ու շնորհաւորանքների համար: Նա իր արտայայտութիւններում նշեց, որ Իրանի հայ համայնքը, որպէս Իրանի հասարակութեան անբաժանելի մաս եւ որպէս Իրանի հողում խաղաղ համակեցութեամբ ապրող, օրինակելի է եղել եւ Իսլամական յեղափոխութեան առաջին իսկ օրերից եւ իր հաւատարմութիւնն է ցոյց տւել յեղափոխութեան եւ սեփական երկրին՝ Իրանին:

Առանձին ելոյթներով արտայայտւեցին եւ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով շնորհաւորեցին Ալի Ռաբիին, Մոհամադ Բաթհային եւ Մոհամադ Նասիրին: Արտայայտութիւններում անդրադարձ կատարւեց Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութեան նաեւ ընգծւեց, իրանահայութեան դերակատարութիւնը տարբեր բնագաւառներում, որոնք նպաստել են երկրի զարգացմանը եւ վերելքին:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը նաեւ իր հերթին ողջունելով, շնորհակալութեան խօսք ուղղեց՝ կատարւած այցի եւ ցուցաբերւած ուշադրութեան համար: Նա երախտագիտութեամբ անդրադարձաւ տօնական օրերի առիթով իրականացւած այցելութիւններին մատնանշելով, որ դա ինքնին վկայութիւն է պետութեան եւ փոքրամասնութիւնների միջեւ առկայ փոխյարգանքի եւ համագործակցութեան, որը հարկ է աւելի սերտացնել:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 05 Փետրւարի 2026;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 07 Փետրւարի 2026;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 10 Փետրւարի 2026;
Սրբոց Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 12 Փետրւարի 2026;
Սրբոց Վարդանանց տօն

Շաբաթ 14 Փետրւարի 2026;
Տօն Տեառնընդառաջի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 16 Փետրւարի 2026;
Ա Օր Մեծի պահոց։

Ուրբաթ 20 Փետրւարի 2026;
Ե օր Մեծի Պահոց

Շաբաթ 21 Փետրւարի 2026;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կիրակի 22 Փետրւարի 2026;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)

Երկուշաբթի 23 Փետրւարի 2026;
Ը օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 24 Փետրւարի 2026;
Թ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 25 Փետրւարի 2026;
Ժ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 26 Փետրւարի 2026;
ԺԱ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 27 Փետրւարի 2026;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 28 Փետրւարի 2026;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ