Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐԱՒԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՒՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, հինգշաբթի՝ 9 յունւար 2025 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի Ոստիկանութեան եւ Իրաւապահ ուժերի գլխաւոր հրամանատար գեներալ Աբբաս Ալի Մոհամադեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

Ազգային Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին՝ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը, Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ատենադպիրներ՝ Հայրիկ Աղանեանը եւ Մհեր Օհանեանը, Հանրային կապի հոգեւոր խորհրդատու՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին՝ Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների եւ Անձնուրացների Արժէքների Պահպանման յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը, Նահատակ Ալֆրէդ Գաբրիի՝ Հայրը եւ Անձնուրաց՝ Հասօ Քեշիշ Դանիէլեանը:

Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի հայրական ողջոյնները փոխանցեց եւ ուրախութիւն յայտնեց քաղաքի անվտանգութիւնը եւ խաղաղութիւնը ապահովող նւիրեալ անձանց ներկայութեան համար: Նա նշեց, որ վստահաբար նոյն նախանձախնդրութեամբ եւ բծախնդրութեամբ կը շարունակւի նրանց անձնազոհութիւնն ի խնդիր հասարակական ապահովութեան:

Գեներալ Աբբաս Ալի Մոհամադեանը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքի խօսքեր փոխանցեց եւ անդրադարձ ունեցաւ իրաւապահ ուժերի աշխատանքներին եւ նախորդ տարւայ ընթացքում ձեռք բերւած յաջողութիւններին: Գեներալ Մոհամադեանը անդրադառնալով հայրենասիրութեան եւ նահատակութեան վեհ կոչմանը յայտնեց, որ իրաւապահ ուժերը իրենց առաքելութեանը հաւատարիմ մնալով պահպանում են ապահովութիւնը եւ նահատակւում ի խնդիր երկրի անվտանգութեան: Նա անդրադարձաւ նաեւ Յեղափոխութեան տարիներին եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում հայ նահատակների եւ անձնուրացների քաջագործութիւններին, որոնք Իրանեան հայրենիքի հողային ամբողջականութիւնը իրենց նպատակակէտը դարձնելով, առաջնագծում յայտնւելով սխրանքներ գործեցին ու իրենց կեանքն ու առողջութիւնն զոհեցին իրենց հայրենակիցների անվտանգութեան եւ երկրի պաշտպանութեան համար:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը նաեւ իր հերթին շնորհակալութեան եւ երախտագիտութեան խօսք ուղղեց՝ կատարւած այցի եւ ցուցաբերւած ուշադրութեան համար: Նա Իրանը նմանեցրեց բազմազան ծաղիկներով լի մի այգեստանի, որտեղ ծաղիկների արմատները նոյն հողում միասնականօրէն աճում են եւ բարգաւաճում: Նա նշեց, որ այդ բազմազան ծաղիկներին մաս է կազմում նաեւ իրանահայ համայնքը, որն իր անւանի եւ հանրայայտ հայորդիների շնորհիւ՝ ներդրում եւ գործօն դերակատարութիւն է ունեցել երկրի՝ գիտական, հասարակական, մշակութային, մարզական եւ արւեստի տարբեր բնագաւառների զարգացման ուղղութեամբ:

Հանդիպման աւարտին յուշանւէրներ եւ գնահատագրեր փոխանակւեցին կողմերի միջեւ, նաեւ գնահատւեցին Նահատակ Ալֆրէդ Գաբրիի՝ Հայրը եւ Անձնուրաց՝ Հասօ Քեշիշ Դանիէլեանը, որից յետոյ այցելուները Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանի մօտ իրենց յարգանքը մատուցեցլով, այցելեցին Սուրբ Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ