Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԴԱՏԱԻՐԱՒԱԿԱՆ ՀԱՑԵՐՈՎ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Չորեքշաբթի, 25 դեկտեմբեր 2024 թւականին Ազգ. Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ նախաձեռնւած՝ «Սպասարկութեան սեղան» խորագրով ժողովրդական հանդիպումը, որի նպատակն էր անվճար խորհրդատւութեամբ նպաստել հայրենակիցների իրաւաբանական հարցերի կարգաւորմանը:

Հանդիպման ընթացքում, յիշեալ կենտրոնի տնօրէն դոկտ. Հասան Աբդոլեան փուռի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի միջոցով ստորագրւեց համագործակցութեան յուշագիր (تفاهم نامه همکاری)՝ կողմերի միջեւ համագործակցութիւնը գործունակ եւ արդիւնաւէտ դարձնելու նպատակով:

Սոյն ծրագրին ներկայ էին Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Դատական խորհրդի ատենապետ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, հայ իրաւաբաններ՝ Սոֆի Ջաղարբէգեանը եւ Շարա ու Մելիա Նազարեանները, Իրաւաբանների կենտրոնի տարբեր բաժինների պատասխանատուները, իրաւաբաններ, ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, նաեւ պարտադրեալ պատերազմի անձնուրաց զինւոր՝ Գրիգոր Ղեւոնդեանը:

Հանդիպման ընթացքում ընդգծւեց «Սպասարկութեան սեղաններ»-ի կայացման անհրաժեշտութեան կարեւորութիւնը, որի ընթացքում դիմորդները հնարաւորութիւն են ունենում դէմ առ դէմ արծարծեն իրենց խնդիրները, որոնց հետամուտ են լինում պատկան բաժինների պատասխանատուները:

Ծրագրի աւարտին, դոկտ. Հասան Աբդոլեան փուռը մօտալուտ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքի խօսքեր փոխանցւելով, գնահատեց ծրագրին ներկայ հայ հայրենակիցներին իսկ առ ի շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն՝ նրան նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ