Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երկուշաբթի, 27 մայիս 2024 թւականին Թեմական խորհրդի հրաւէրով, համատեղ հանդիպում կայացաւ Կրթական խորհրդի եւ թեմիս հայկական դպրոցների հայ տեսուչ-ուհիների եւ փոխտեսուչ-ուհիների հետ:

Հանդիպման հիմնական օրակարգն առնչւած էր ազգային եւ հոգեւոր կեանքում դպրոցական աշակերտութեան եւ ընդհանրապէս երիտասարդութեան մասնակցութեան հետ կապւած մտահոգութիւններին ու մարտահրաւէրներին, որն այդ լոյսի ներքոյ տեղի ունեցաւ խորհրդակցութիւն՝ ազգային ոգին արմատաւորելու եւ այդ ուղղութեամբ հետաքրքրութեան շարժառիթ ստեղծելու նորօրեայ ձեւաչափերի մշակման անհրաժեշտութեան շուրջ:

Հանդիպման սկզբին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը իր ատայայտութիւնների հիմնական առանցքը դարձրեց հայկական դպրոցը, որը հայ եկեղեցու, միութիւնների եւ հայ ընտանիքի հետ, որպէս չորս կարեւոր հիմնասիւներ կազմում են գրաւականը գոյատեւման եւ կրօնական ու ազգային արժէքների պահպանման: Նա ընդգծեց, որ հայկական դպրոցների կարեւոր առաքելութիւնն է նոր սերնդին ազգային ու հոգեւոր արժէքներով շաղախել, մեր ազգի անցեալի ու ներկայի յատկանշական դէպքերին, դէմքերին ու մարտահրաւէրներին ծանօթացնել եւ հայ կեանքին գործօն մասնակցութիւնը բերելու եւ ծառայելու ոգին ներշնչել:

Խորհրդակցութեան ընթացքին արծարծւեցին տեսակէտներ եւ առաջարկներ ապագայ ծրագրերի մշակման վերաբերեալ: Այս ուղղութեամբ նախ կարեւորւեց միութիւնների դերակատարութիւնը, երիտասարդութեան ներգրաւման եւ աշխատանքներում միջամուխ դարձնելու գործընթացում իսկ ամենաբացասական կէտերը համարւեցին կրկնութիւնն ու նորարարութեան բացակայութիւնը, որոնք հետաքրքրութեան շարժառիթը նւազեցնելու պատճառ են հանդիսանում: Ընդգծւեց երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեան համար լուրջ կազմակերպւածութիւն, հաւաքական աշխատանք ու հետեւողական գործընթաց ունենալու անհրաժեշտութիւնը եւ վերաշեշտաւորւեց հայ դպրոցի մարդակերտումի ու հայակերտումի առաքելութիւնը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2025;
Տիտոս 1.12‐2.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ուրբաթ 28 Փետրւարի 2025;
Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ