ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ «ԿԱԿԱՉ» ՊԱՐԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԿՆ. ԱՐՈՒՍ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

Երկուշաբթի, 11 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ տկն. Արուս Սարգսեանին, ով քաղաքավարական այցելութեամբ հանդիպեց Սրբազան Հօրը:

Հանդիպման ընթացքում տկն. Արուս Սարգսեանը ներկայացրեց պարախմբի ծրագրերը, նաեւ անդրադարձ ունեցաւ մի շարք դժւարութիւններին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եւ անհրաժեշտ թելադրութիւնները կատարելով, յորդորեց շարունակել հայ մշակոյթի ու պարարւեստի բնագաւառում ծաւալւող իրենց գործունէութիւնը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ