ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՍԱՍՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ԱՇԽԱՐՀԱՏԵՍՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հինգշաբթի, 18 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընդառաջելով Սասուն քաղաքամասի Աշխարհատեսների Հայկական Կենտրոնի Վարչութեան դիմումին, հանդիպում ունեցաւ վարչութեան ներկայացուցիչներ՝ տկն. Յասմիկ Շահբանդարեանի եւ տկն. Վիոլետ Ալահվերդիի հետ:

Հանդիպմանը ընդհանուր անդրադարձ կատարւեց կենտրոնի գործունէութեանը եւ հիմնականում դիմում ներկայացւեց կենտրոնին տրամադրւած սենեակի նորոգման եւ աւելի բարեկարգւած վիճակ ստեղծելու կապակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ