ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ շաբաթ, 27 յունւար 2024-ին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն` Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ, այս առիթով ուրբաթ, 26 յունւար 2024 թւականի երեկոյեան ժամը 6-ին, Ս. Սարգիս եկեղեցում կատարւելու է հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ 27 յունւար 2024 թւականին մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. կրօնական արարողութեան նախագահելու եւ քարոզելու է թեմիս Բարեխնամ Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը`

Սկիզբ ժամերգութեան  ժամը 9.00-ին
Ս. Պատարագ           ժամը 10.00-ին
Քարոզ                   ժամը 11.00-ին

Յաւարտ Ս. պատարագի տեղի ունենալու է հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցւոյս բարերարների հոգիների խաղաղութեան համար, որից յետոյ տեղի է ունենալու հարիսայի օրհնութիւն:

Սիրով մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք՝ ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեան՝ հաղորդւելու տօնի խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:

Նրանք ովքեր մատաղ կամ խորհուրդ ունեն, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական Խորհրդին՝ Ազգային Առաջնորդարան:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ