ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆՈՒՄ ԱՒՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆՈՒՀԻ ԼԻՆԴԱ ՍԱՉՍԻՆ

Երեքշաբթի, 16 յունւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ Լինդալ Սաչսին (Lyndall Sachs):

Դեսպանուհին եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, Սրբազան Հօրն յայտնելու իր բարեմաղթանքները:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց Դեսպանուհուն եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթեց իրեն՝ իր առաքելութեան մէջ:

Հանդիպման ընթացքում խօսւեց երկուստեք հետաքրքրող հարցերի եւ Իրանում քրիստոնեայ համայնքների եւ մասնաւորապէս՝ հայ համայնքի անցեալի եւ ներկայ յարաբերութիւնների մասին:

Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումը անցաւ անկեղծ եւ ջերմ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ