ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ «ԱՐԱՔՍ» ԴՊՐՈՑԻ ՏԵՍՉՈՒՀՈՒ ԵՒ ԴՊՐՈՑԻ ՅՈԲԵԼԱՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀՈՒ ՀԵՏ

Կիրակի, 14 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի, ընդառաջելով «Արաքս» դպրոցի յոբելենական յանձնախմբի ատենապետուհի Իռէն Աբնուսեանի դիմումին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ տկն. Իռէն Աբնուսեանի եւ դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանի հետ:

Հանդիպումը հիմնականում առնչւում էր «Արաքս» դպրոցի հիմնադրման 70-ամեակին նւիրւած միջոցառումներին, որն այս ուղղութեամբ համապատասխան բացատրութիւնը ներկայացւեց եւ խորհրդակցութիւն տեղի ունեցաւ մի շարք նախաձեռնութիւնների վերաբերեալ եւ որոշւեց պաշտօնական գրութեամբ Կրթական խորհրդին ներկայացւի նախատեսւած յոբելենական ծրագրերը:

Պրն. Նորայր Արամեանը հանդիպման աւարտին, բարձր գնահատելով հայկական դպրոցների գործունէութիւնը ընդգծեց նրանց դերը հայապահպանման աշխատանքում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ