ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Չորեքշաբթի, 20 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եւ Ս. Գէորգ Եկեղեցիների եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Յովսէփ Յովհաննիսեանին եւ տկն. Քլարիս Այվազեանին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ Շաքէ Եղիայեանը:

Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները եկել էին Սրբազան Հօր թելադրութիւնները լսելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գէորգ Զօրավարի տօնին:

Հանդիպման ընթացքում Եկեղեցական խորհրդի ատենապետ Յովսէփ Յովհաննիսեանը ընդհանուր զեկոյց ներկայացրեց Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում իրականացւած շինարարական աշխատանքների մասին:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով, անհրաժեշտ թելադրութիւնները կատարեց եւ գնահատեց խորհրդի գործունէութիւնը եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ