Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՈՒՄԱՐՒԵՑ 17-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Երեքշաբթի, 18 յուլիս 2023 թւականի երեկոյեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում գումարւեց 17-րդ շրջանի նորընտիր Պատգամաւորական ժողովի Անդրանիկ նիստը, հրաւէրով եւ նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:

Նիստն սկսւեց Սրբազան Հօր Տէրունական աղօթքով եւ Զգործս ձեռաց մերոց մաղթանքով, որից յետոյ նորընտիր ժողովին, իր ողջոյնի եւ օրհնութեան խօսքն ուղղեց Թեմակալ Առաջնորդը, ապա նշանակւեց ժողովի ժամանակաւոր դիւանը եւ ամենաերէց ու ամենաերիտասարդ պատգամաւորներ՝ Աշոտ Սինանին եւ Արագած Սիմոնեանը ստանձնեցին ժամանակաւոր ատենապետի եւ ատենադպիրի հանգամանքները, որոնց ձեռամբ մանդատները յանձնւեցին պատգամաւորներին:

Յաջորդ օրակարգով 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի մնայուն դիւանն ընտրւեց հետեւեալ կարգով՝
Սուրիկ Աբնուսեան Ատենապետ
Դոկտ. Սեւակ Հաթամեան Ատենապետ
Արտոյտ Զոհրաբեան Ատենադպիր
Արփի Ալլահվերդեան Ատենադպիր

Սրբազան Հայրն իր հայրական օրհնանքը փոխանցելով՝ ընդգծեց, որ ժողովը հանդուրժողականութեամբ, լայնախոհութեամբ եւ միմեանց նկատմամբ յարգանքի զգացումով պէտք է հետամուտ լինի համայնքային հարցերին եւ իրականացնի լաւագոյնը համայնքի բարօրութեան համար: Սիրելի ժողովականներ, դահլիճի դռնից մտնելուց առաջ ամէն մէկդ մի քաղաքամասից եկաք, դահլիճ մտնելուց յետոյ եղաք Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի անդամ եւ հետեւաբար թաղային, հատւածական, նախընտրական շրջանի ամէն խօսքն ու զրոյցը պիտի մոռանաք եւ իբրեւ 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի անդամ պիտի գործէք:

Ապա 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովը սկսեց իր անդրանիկ նիստը՝ Սուրիկ Աբնուսեանի ատենապետութեամբ:
Իր ելոյթի ընթացքում Սուրիկ Աբնուսեանը ընդգծեց, որ այստեղ մենք մեր համայնքի պատգամաւորները լինելով, պէտք է միասնաբար վերահասութիւն տանք մեր համայնքային հարցերին, եւ ըստ հնարաւորին թեթեւացնենք մեր համայնքի հոգսերը:

Վերջում պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների, տեսակէտների ու առաջարկութիւնների արծարծման:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ