Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԾՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Կիրակի, 2 յուլիս 2023 թւականին, յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանութերորդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ այս առիթով իր պատգամը փոխանցեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Պատարագիչն էր Արժ․ Տ․ Արիստակէս Քահանայ Շահմիրեանը։
Արարողութեանը ներկայ էր Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը եւ հաւատացեալ ժողովուրդ։

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին, օրւայ խորհրդին անդրադառնալով յայտնեց.-«Հայրապետի եւ Սուրբ Աթոռի ու եկեղեցու առաջնորդների համար առ Աստւած աղօթք բարձրացնելը նշանակում է հոգեպէս եւ ֆիզիկապէս սատարել եւ մենք Սուրբ Աթոռների աթոռակալների զաւակների՝ Պօղոս եւ Պետրոս առաքեալների թելադրանքով՝ աղօթք ենք բարձրացնում նրանց արեւշատութեան համար»։ Նա իր խօսքը շարունակելով ասաց․-«Մեր եկեղեցին իր բնոյթով, նկարագրով եւ ուսուցումներով միշտ հայ ժողովրդի կեանքի անբաժան մասնիկն է եղել»։ Սրբազան Հայրը նաեւ մատնանշեց հայ ազգի մտքի ու հոգու մեծագոյն լուսաւորիչներ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին եւ Սուրբ Սահակ Պարթեւին, որոնք իրենց հաւատքով ու ջանասիրութեամբ մեր եկեղեցին պայծառակերպեցին եւ այդպիսով նրանք եղան ջահակիր լուսաւորիչներ, որոնք մեր ժողովրդի կեանքը լուսաւորեցին աստւածային լուսով։

Սրբազան Հայրը իր խօսքի միւս բաժնում յիշելով եկեղեցուն սատարող աշխարահականաց դասը, ակնարկեց Քրիտոնէութիւնը Հայաստանում տարածման գործում, Սուրբ Գրիգոր Լուսաւորչին օժանդակող Ս․ Տրդատ Գ Արքային, Աշխէն թագուհուն եւ Արքայադուստր Խոսրովիդուխտին, որոնք եկեղեցու եւ ժողովրդի կեանքում եղան հաւատքի ախոյեաններ եւ քրիստոնէական վարդապետութեան պաշտպաններ։

Սրբազան Հայրն իր խօսքը շարունակելով ասաց, որ մեր եկեղեցու կեանքը միախառնւած է մեր ժողովրդի կեանքին, հանդիսանալով որպէս լուսատու ջահ աշխարհի խաւարում։ Նա ապա ընդգծելով ազգի պատմութեան իմացութեան կարեւորութիւնը, յիշեց հայոց մեծ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի խօսքը, որ ասում է․-«Մեր ժողովրդի պատմութիւնը լուսատու ջահ է», որը լուսաւորում է մեր ճանապարհը եւ այդ լուսաւորութիւնը մեզ կապում է մեր անցեալին եւ ինչու չէ նաեւ մեր ապագային։

Առաջնորդ Սրբազան Հայրը եզրակացնելով իր պատգամը ասաց․-«Հայրապետական մաղթանք կատարելով մի անգամ եւս փառաբանում ենք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսին, հայցելով Նրա հովանաւորութիւնը եւ իր առաջնորդութիւնը»։ Ապա Նա հայցեց առ բարձրեալ Աստւած արեւշատութիւն, առողջութիւն պարգեւի Ազգիս երկու Հայրապետներին։ Նաեւ հայցեց որ Տէրը անսասանութիւն եւ պահպանութիւն պարգեւի մեր հայրենիքին, մեր եկեղեցուն եւ բանակին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ