Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԱՍԱՓԵԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՆԻՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆՈՐՈԳՒԵԼ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՒԵԼ Է «Ա.Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ

Շաբաթ, 13 մայիս 2023-ի  երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Զէյթուն քաղաքամասում գտնւող «Ա.Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզում, որտեղ համայնքիս բարերարներ՝ Ռայմոնդ եւ Նայիրի Աւասափեանների առաջարկութեամբ եւ նիւթական միջոցներով նորոգւել էր մանկապարտէզի խաղահրապարակը՝ օժտւելով արդիական շարժողական ծածկով եւ արհեստական խոտածածկով, որը հնարաւորութիւն է ընձեռնելու խաղահրապարակն օգտագործել անգամ վատ եղանակային պայմաններում:

Միջոցառման բացման խօսքում, մանկապարտէզի տեսչուհի Անահիտ Մարգարեանը անդրադառնալով մանկապարտէզի պատմականին ընդգծեց, որ 30 տարի առաջ, ազգային բարերար հանգուցեալ Լեւոն Ահարոնեանի նւիրատւութեամբ կառուցւել է Ալմաստ եւ Անդրէ Ահարոնեան մանկապարտէզը՝ բարերարի ծնողների յիշատակին, ժամանակի բոլոր հնարաւորութիւններով ու յարմարութիւններով օժտւած: Մանկապարտէզը միշտ էլ վայելել է Ահարոնեան ընտանիքի օժանդակութիւնները:

Նա իր ելոյթի ընթացքում անդրադառնալով ներկայիս վերանորոգութիւններին, գնահատանքով խօսեց Ռայմոնդ եւ Նայիրի Աւասափեանների բարերարութեան մասին, որոնց նիւթական միջոցներով ոչ միայն արդիականացւել է խաղահրապարակը, այլ, նաեւ, սանհանգոյցները, իսկ սրահի համար եւս գնւել է 200 նոր աթոռ:

Միջոցառմանը ասմունքային կատարումով հանդէս եկաւ մանկապարտէզի սան եւ բարերարների դուստր Սաթէ Աւասափեանը:

Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու բարերար Նայիրի Աւասափեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ համայնքիս ազգային կառոյցները վերանորոգելու, բարեզարդելու եւ բարեկարգելու հարցով ազգային իշխանութեանը թեւ ու թիկունք հանդիսանալուն, այն համարելով ազգային պարտականութիւն: Նա նշեց, որ այս կառոյցների շնորհիւ է, որ մենք կարող ենք Սփիւռքում պահպանել մեր ինքնութիւնը եւ իր գնահատանքը յայտնեց ազգային մարմիններին, կառոյցներին ու անհատներին, որոնք ոչ մի ջանք չեն խնայում այս առաքելութիւնը իրականացնելու գործում:

Ապա, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ բարերաներ՝ Ռայմոնդ ու Նայիրի Աւասափեանների ձեռամբ բացումը կատարւեց արդիականացւած խաղավայրի:

Օրւայ եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու թեմակալ առաջնորդը: Սրբազան Հայրը իր ելոյթի ընթացքում կարեւորելով եւ գնահատելով բարերարութիւնը ընդգծեց, որ հաւաքական կեանքի մէջ ամենից կարեւորը համատեղ ու միասնական աշխատանքն է: Սրբազան Հայրը դպրոցը համարելով, որպէս երկրորդ տուն, կարեւորութեամբ խօսեց մանկապարտէզների դերակատարութեան մասին, որը մանուկի մէջ խմորում է ազգայինը: Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձաւ Աւասափեան ընտանիքի բարերարութեանը, որոնք առաջնորդւելով իրենց ազգային առաքելութիւնից, ինքնակամ իրականացրել են նման գեղեցիկ մտայղացում: Ներկայ էին՝ Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, ծնողներ եւ մանկապարտէզի ներկայի եւ անցեալի տեսուչներ եւ ուսուցիչներ:

Վերջում յուշանւէր յանձնւեց բարերարներին եւ հէնց վերանորոգւած վայրում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ Նախատօնակ Տեառնընդառաջի ՝Աւետարան Ըստ Ղուկասի2։22-40

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ,Տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն եւ Բուն բարեկենդան

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն՝ Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու Մարտիրոսի

Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ