ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ ՆԻԿՈԼԱ ՌՈՇԻՆ

Երկուշաբթի, թւականիս փետրւարի 27-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ֆրանսիայի նորանշանակ դեսպան՝ Նիկոլա Ռոշին եւ իրեն ընկերակցող դեսպանատան պաշտօնեայ-խորհրդատու՝ Էդւարդ Դամբրին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Դեսպանին եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթեց իրեն՝ իր առաքելութեան մէջ:

Հանդիպման ընթացքում խօսւեց Ֆրանսիա եւ Հայաստան յարաբերութիւնների նաեւ Իրանում քրիստոնեայ համայնքների մասնաւորապէս՝ հայ համայնքի մասին: Սրբազանը Հայրը կարեւորութեամբ շեշտեց, որ Իրանում ապրող քրիստոնեաները ազատօրէն ապրում են եւ կատարում են իրենց կրօնական բոլոր ծէսերն ու աւանդոյթները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ