Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ՝ ուրբաթ, փետրւարի 24-ի առաւօտեան ժամը 10:30-ից մինչեւ ուշ երեկոյ ժամը 21:00-ը կայացաւ աշակերտական Մշակութային փառատօնի երկրորդ բաժինը՝ երաժշտական գործիքների փառատօնը:
«Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւած երաժշտական գործիքների փառատօնին շուրջ 130 մասնակիցներ ներկայացրեցին իրենց աշխատանքը դասական եւ էստրադային երկու բաժանումներով: Այս տարի աշակերտական Մշակութային փառատօնին ընդհանուր առմամբ մասնակցել էին 240 աշակերտներ, որոնցից շուրջ 110-ը ասմունքի մրցութեան էին մասնակցել փետրւարի 17-ին: Երէկ Երաժշտական փառատօնի աւարտին ներկայացւեցին երաժշտական ոլորտի լաւագոյնները եւ բոլոր մասնակիցներին յաձնւեցին գնահատագրեր:
Լուրը՝ «Ալիք»-ից
View the embedded image gallery online at:
https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/4015-2023022601?tmpl=component&print=1#sigProId0c0d11cfe0
https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/4015-2023022601?tmpl=component&print=1#sigProId0c0d11cfe0