ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՒ ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ՝ ՄԵԾ ՊԱՀՈՑ ԱՌԻԹՈՎ

Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։

Քրիստոնէական եկեղեցու կեանքում Մեծ պահքը գեղեցկագոյն առիթն է, որ հաւատացեալներին մղում է աղօթքով, պահեցողութեամբ եւ եկեղեցական արարողութիւնների մասնակցութեամբ վերանորոգութեան եւ հաւատքի վերակենսաւորման։

Առ այդ մեծ պահոց առաջին շաբաթից չորեքշաբթի 23 փետրւար 2023-ից սկսեալ Թեհրանի մեր եկեղեցիներում կատարւելու է առաւօտները՝ Արեւագալի եւ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններն ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-

Ա.- Ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին Արեւագալի ժամերգութիւն բոլոր եկեղեցիներում՝ առաւօտեան ժամը 9։30-ին իսկ երկուշաբթիից-ուրբաթ երեկոները Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ։

Բ.- Ամէն երկուշաբթի օրերին հերթաբար մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու Արեւագալի ժամերգութիւն՝ առաւօտեան ժամը 9-ին ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-

1- Երկուշաբթի, 27 Փետրւար 2023 առաւօտեան ժամը 9-ին, Ս. Սարգիս եկեղեցի
2- Երկուշաբթի, 6 Մարտ 2023 առաւօտեան ժամը 9-ին, Ս. Թարգմանչաց եկեղեցի
3- Երկուշաբթի, 13 Մարտ 2023 առաւօտեան ժամը 9-ին, Ս. Գրիգոր Լուսաւոիչ եկեղեցի
4- Երկուշաբթի, 20 Մարտ 2013 առաւօտեան ժամը 9-ին, Սրբ. Վարդանանց եկեղեցի
5- Երկուշաբթի, 27 Մարտ 2013 առաւօտեան ժամը 9-ին, Ս․ Աստւածածին եկեղեցի

Կոչ ենք անում մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութիւններին, որպէսզի մեր հայրերի ապաշխարողական աղօթքներով, շարականներով եւ հոգեւոր երգերով առաւել եւս զօրանան իրենց հաւատքում։

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ