Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՀՍԿԱՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ամէն տարի Առաջաւորաց Պահքին յաջորդող շաբաթ օրը յիշատակւում է Ս. Սարգիս Զօրավարի տօնը։ Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին եւ պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։

Կարգադրութեամբ եւ հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ, Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ թւականիս փետրւարի 1, 2 եւ 3-ի երեկոյեան ժամը 5։00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, որի աւարտին հանդիսապետութեամբ եւ ձեռամբ Տ․ Սեպուհ Ս․ Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ քահանայից դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ «Աղի եւ Աղեբլիթի օրհնութիւն»:
Յաւարտ արարողութեան Առաջնորդ Սրբազան Հայրը հակիրճ բացատրեց տօնի խորհուրդը։

Շաբաթ, թւականիս փետրւարի 4-ին, Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում տեղի ունեցաւ Եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Թեմիս Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագի ընթացքում Սրբազան Հօրն սպասարկում էին Արժ. Տ․ Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում անդրադառնալով օրւայ խորհրդին յայտնեց.-«Հայոց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին, այսօր տօնակատարում է ամենասիրւած սուրբերից՝ Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու Մարտիրոսի ու տասնչորս զինւորների յիշատակը, ովքեր համբերութեամբ շահեցին իրենց կեանքը»։ Նա շարունակեց, որ համաձայն Քրիստոսի վերջին օրերի մասին ասած խօսքի ճշմարտութեանը, պաշտպանող մարդիկ պիտի հալածւեն ու ատեանների առջեւ պիտի տարւեն, բայց իրենց համբերութեամբ պիտի փրկեն։ Սրբազան Հայրը լուսաբանելով համբերութեան իմաստը քրիստոնէութեան լոյսի ներքոյ ասաց, որ համբերութիւնը բանալին է, այս պարագային չարչարանքներին դիմանալուն, պատերազմի միջից յաղթական դուրս գալու եւ մի խօսքով համբերութեամբ պիտի կարողանաք, որ մեր դիմաց պատնէշւած դժւարութիւնները յաղթահարել։ Նա յաւելեց, որ քրիստոսի եկեղեցին առաջին դարում նիւթական եւ ֆիզիքական ոչ մի զէնք չունէր, սակայն ունէր հաւատք եւ բարոյական կամք ու տոկունութիւն դիմանալու եւ դրա համար էլ ասւել է՝ Էականը ոչ թէ ֆիզիքական ուժ այլեւ զօրաւոր կամք ունենալն է եւ այս պարագային յաղթելու կամք ունենալն է: Քրիստոսի եկեղեցին այդ տառապալից տարիներին իր համբերութեամբ ու զոհողութեամբ յաղթայարեց եւ կարողացաւ ամբողջ աշխարհը լուսաւորել աստւածային լուսով։

Սրբազան Հայրը կենտրոնանալով Սուրբ Սարգիս Զօրավարի վարքին ասաց՝.-«Այդ համբերութեամբ յաւիտենական կեանքը շահողներից եղաւ Սուրբ Սարգիս Զօրավարը, իր որդին Մարտիրոսը եւ 14 զինւորները եւ անշուշտ եկեղեցու բոլոր սրբերը, ովքեր մահը արհամարեցին յանուն ճշմարտութեան եւ իրենց կեանքը որպէս անուշահոտ բուրմունք Աստծու սեղանին դրին՝ այսօր Քրիստոսի եկեղեցու փառքն ու պսակն են կազմում»։

Սուրբ Սարգիս զօրավարի հաւատքը երբ Շապուհ արքայի համար բացայայտւեց, ամէն տեսակի չարչարանքի համբերեց ու իր համբերութեամբ իր հոգին փրկեց: Այսօր քրիստոնեայ ողջ աշխարհը խոնարհւում է Սուրբ Սարգիս զօրավարի յիշատակի առաջ, որովհետեւ նա եղաւ Քրիստոսի քաջ զինւոր եւ նահատակ ու արագահաս ու ամենահաս սուրբ։ Նա իր նահատակութեան պահին խնդրում է Աստծուց ասելով.-«Ով Տէր, բոլոր նրանք, ովքեր իմ անունից քեզանից բան խնդրեն աղաչում եմ, որ կատարես», իսկ նոյն պահին երկնքից ձայն է գալիս, որ ասում է՝ այդպէս էլ կը լինի եւ պատմութիւնը եւս վկայում է թէ Սուրբ Սարգսի անւամբ ինչպիսի հրաշքներ են տեղի ունեցել։ Հետեւաբար Սուրբ Սարգիսը իր չարչարանքների մէջ եղաւ համբերող, կրած նեղութիւնների մէջ եղաւ համբերատար, չթուլացաւ այլ առաւել եւս զօրացաւ եւ ի վերջոյ իր համբերութեամբ փրկեց իր հոգին ու նաեւ փրկեց բոլոր նրանց հոգիները, որոնք հետեւեցին իր կեանքի օրինակին։

Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքն ասաց, որ այս տօնակատարութիւնը ոսկեայ առիթ է, որ վերանորոգենք մեր Քրիստոնէական հաւատքը, որպէսզի մի անգամ եւս կանգ առնենք եւ մտածենք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի ու Իր առաքելութեան ու ուսուցումների եւ մեզի թողած կտակի մասին եւ ըստ այնմ տնօրինենք մեր կեանքը։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի եկեղեցու շրջափակում պատրաստւած տաղաւարում կատարւեց հարիսայի օրհնութիւն եւ հոգեհանգստի արարողութիւն եկեղեցու բարերարների ու յարակից հանգուցեալ բարեկամների համար, որից յետոյ օրհնւած հարիսան ի խնդիր հիւանդութիւնների բժշկութեան եւ մեղքրի թողութեան եւ օրհնութեան բաժանւեց ուխտաւոր հաւատացեալներին։

Արարողութեանը ներկայ էին Թեմական եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, քահանայից եւ սարկաւագաց դասը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Լուսանկարիչներ՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեաններ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ