Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ շաբաթ 4 փետրւար 2023-ին Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս տարի՝ 2023-ը զուգադիպում է եկեղեցուս օծման 50-ամեակին։

Արդարեւ, այս առիթով, շաբաթ 4 փետրւար 2023-ին մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. կը Պատարագի եւ յաւուր պատշաճի կը քարոզի թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը

Սկիզբ ժամերգութեան  ժամը 9.00-ին
Ս. Պատարագ               ժամը 10.00-ին
Քարոզ                          ժամը 11.00-ին

Յաւարտ Ս. Պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցւոյս բարերարների հոգիների խաղաղութեան համար, որից յետոյ կատարւելու է մատաղի օրհնութեան կարգը։

Ս. Սարգիս Զօրավարի եւ որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ 1, 2 եւ 3 փետրւար 2023-ի երեկոյեան ժամը 5:00-ին տեղի է ունենալու երեկոյեան հսկումի արարողութիւն եւ քարոզախօսութիւն:

Յայտնում ենք, որ ուրբաթ օրը, հսկումի արարողութիւնից յետոյ տեղի է ունենալու աղի եւ պատրաստւած աղի բլիթի օրհնութեան կարգ, որոնք բաժանւելու են հաւատացեալներին եւ արարողութեանը ներկայ երիտասարդներին:

Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեանց, հաղորդւելու տօնին խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:

Նրանք ովքեր մատաղ կամ խորհուրդ ունեն, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին Ազգային Առաջնորդարան, առաւօտեան ժամը 10-ից մինչեւ կէսօրից յետոյ 2-ը:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ