Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովին մասնակցելու նպատակով Լիբանան ժամանած Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի պատգամաւորները՝ երեք թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի, գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանի եւ գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի գլխաւորութեամբ Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութիւն կատարած այցի ընթացքում հանդիպում ունեցան Լիբանանում Իրանի Դեսպանին:

Պրն. Դեսպանը ջերմօրէն ընդունեց պատւիրակութեան անդամներին եւ իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման համար:

Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յանուն պատւիրակութեան իր շնորհակալութիւնը յայտնեց ջերմ ընդունելութեան կապակցութեամբ: Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ հայ համայնքի վաղեմի ներկայութեանը եւ իրանահայերի ունեցած առանցքային դերակատարութեանը Իրանի կեանքի տարբեր ոլորտներում: Նա անդրադառնալով Իրանում տարբեր ազգութիւնների եւ կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեան նշեց, որ իրանահայութիւնը դարեր շարունակ իր միւս հայրենակիցների կողքին վարել է խաղաղ ու համերաշխ կեանք՝ ունենալով իր իրաւունքները:

Հանդիպման աւարտին պրն. Դեսպանը կրկին անգամ գոհունակութիւն յայտնեց այցելութեան կապակցութեամբ եւ յաջողութիւն մաղթեց Անթիլիասում տեղի ունեցող Ազգային Ընդհանուր Ժողովին եւ այնուհետ ճաշով պատւեց պատւիրակութեան անդամներին:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ