×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201604/2016040901
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201604/2016040901

Կրօնական արարողութիւն և Զօրակցական հաւաք՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում

Ուրբաթ ապրիլի 8-ի առաւօտեան, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Վարդանանց եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում Արցախեան նորագոյն հերոսամարտում ընկած ազգային հերոս զինւորների ու խաղաղ բնակչութեան թւում զոհերի հոգիների խաղաղութեան համար տեղի ունեցաւ յատուկ պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւն:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում արարողութիւնը նախագահում էր առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, ում քարոզի հիմնաքարը Արցախեան վերջին օրերի առճակատումներում ընկած զինւորներն էին ու առաջնագծում կռւող տղաների սխրանքները՝ անկոտրում կամքն ու հերոսական ոգին:

Աւելի ուշ արդէն եկեղեցու բակում ստորագրահաւաք էր կազմակրպւել, որի ընթացքում նաեւ հասարակութիւնը ինքնաբուխ ու առատաձեռնօրէն իր նւիրատւութիւններն էր անում Արցախին, որքանով որ կարող էր օժանդակում ու իր ոգու կանչը միացնում արցախցու հերոսական ոգուն, ասելով, որ իր հետ է՝ առաջնագծում կանգնած զինւորի կողքին, նահատակւած զոհերի ընտանիքների հետ միասին կիսում է համընդհանուր նրանց վիշտն ու զօրավիգ կանգնում նրանց: 

Բակում, վերջին օրերի ընթացքում զոհւած զինւորների նկարներն էին՝ պատանին իր գլխից վեր էր պահում հասակակցի լուսանկարը ու արտասւում, հերոս զինւորի  վերյառնած կերպարն էր զօրեղացնում իր ոգու խորքում: 

Օրւայ առիթով արտայայտւեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով իր խօսքում շեշտադրեց Ադրբեջանի նախայարձակ ու ապակառուցողական լինելու հանգամանքը եւ մասնաւորապէս ընդգծեց Իրանի պետական այրերի ողջախոհ կեցւածքը հրադադարի կիրառման եւ տարածաշրջանում խաղաղութիւնը վերականգնելու առումներով, որտեղ շեշտադրւեց յատկապէս նախագահ Ռոհանիի եւ արտգործնախարար Զարիֆի կառուցողական մօտեցումները: 

Խորհրդարանի պատգամաւորի խօսքից յետոյ, որը իմիջիայլոց նաեւ աւարտն էր համահաւաքի, հաւաքւած հասարակութիւնը դեռ երկար եկեղեցու բակում էր ու մարդկանց լուռ հայեացքներում կարդում էիր «Ուրիշ էլ ինչ կարող եմ անել մեր հայոց միջնաբերդի թիկունքը աւելի ամրացնելու համար, պատրաստ եմ ու կանեմ»:

Ս. Սարգիս եկեղեցում ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ գործադիր անդամներ, ՙԱլիք՚ հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ օրաթերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

 {gallery}201604/2016040901{/gallery}