ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ՝ մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ այսօր՝ երեքշաբթի թւականիս օգոստոսի 30-ի վաղ առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, մեկնեց Գերմանիայի Կառլսրուէ քաղաք, որտեղ գումարւելու է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը:

Սրբազան Հայրը Վեհափառ Հայրապետի տնօրինումով, գլխաւորելու է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պատւիրակութիւնը՝ սոյն համաժողովին, որը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 9-ը:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ