Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Երեքշաբթի թւականիս յունիսի 14-ին, Իրանի Իսլամական Մշակութային եւ Առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների բաժնի կենտրոնում (Էրշադ)՝ Մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուռի հետ կայացած հանդիպմանն, իր մասնակցութիւնն է բերել Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը:

Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ միւս Կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, որտեղ իւրաքանչիւրն իր հերթին ներկայացնելով իր համայնքի ընդհանուր դրւածքը, զեկուցել է մշակութային եւ հասարակական որորտին կապւող աշխատանքների եւ տարեկան ծրագրերի մասին: Իսկ աշխատանքների սահուն եւ դիւրին ընթացք տալու կապակցութեամբ, ընդգծւել է յարաբերութիւններն առաւել սերտացման նաեւ փոքրամասնութիւններին օժանդակութիւն ցուցաբերելու կարեւորութիւնը:

Պրն. Արամեանն իր արտայայտութիւնների ընթացքում շնորհակալութիւն է յայտնել Նախարարութեան կողմից մեր համայնքի նկատմամբ դրսեւորած բարիացակամ մօտեցման եւ համագործակցութեան կապակցութեամբ:

Պրն. Ջանալիփուռը նաեւ իր հերթին ողջունել եւ շնորհակալութիւն է յայտնել հիւրերին եւ յոյս յայտնել, որ նմանատիպ հանդիպումները կը շարունակւեն առաջիկայում համագործակցութիւնն ընդլայնելու նպատակով:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ