Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

 

Երեքշաբթի թւականիս մայիսի 31-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան՝ Կրօնական փոքրամասնութիւնների Մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի նորանշանակ գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուռին եւ իրեն ընկերակցող պատւիրակութեանը:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Սրբազան Հայրը շնորհաւորեց եւ յաջողութիւն մաղթեց պրն. Ջանալիփուռին ստանձնած նոր պաշտօնի առիթով եւ գնահատեց Նախարարութեան կողմից մեր համայնքի նկատմամբ ընդմիշտ դրսեւորած բարիացակամ մօտեցումը, նաեւ իր խորազգաց շնորհակալութիւնը յայտնեց յարգարժան հիւրին, Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման ծրագրերում ցուցաբերած համագործակցութեան համար:

Պատւիրակութիւնը հրաժեշտ տալով Առաջնորդ Սրբազան Հօրը այցելեցին Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի միջոցով, ընդհանուր բացատրութիւններ ներկայացւեցին համայնքիս ու եկեղեցական կեանքի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 21 Յունիսի 2022;
Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ։ Երգ 8.14-24։ Ես 27.11-13։ Ա Պտ 5.8-11։ Յհ 12.24-26։

Չորեքշաբթի 22 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 4.13-22։ Մտ 10.34-42։

Հինգշաբթի 23 Յունիսի 2022;
Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի։ Առ 6.1-5։ Ես 33.5-8։ Հռ 8.18-27։ Ղկ 21.12-19։

Ուրբաթ 24 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 5.12-21։ Մտ 11.25-30։

Շաբաթ 25 Յունիսի 2022;
Սրբոյն Ներսիսի Մեծի հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին։ Իմս 2.23-3.8։ Ես 57.15-16։ Եբ 13.7-9։ Մտ 10.16-22։

Կիրակի 26 Յունիսի 2022;
Գ. կիր. զկնի Հոգեգալստեան։ Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց: Ես 1.2-15։ Հռ 6.12-23։ Մտ 12.1-8։

Երկուշաբթի 27 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին։ Իմս 8.7-10։ Նվ 1.7-9։ Ա Կր 12.4-11։ Մր 6.45-52։

Երեքշաբթի 28 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ։ Առ 16.9-17։ Բրք 3.31-4.4։ Ա Տմ 2.1-7։ Ղկ 7.1-10։

Չորեքշաբթի 29 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հինգշաբթի 30 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ