Այցելութիւն Առաջնորդարան

Երեքշաբթի 29 մարտի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց, Թեհրան ժամանած ազգային-հասարակական գործիչ՝ պրն. Ռոբերթ Մարգարեանին:

Պրն. Մարգարեանը տարիներ շարունակ Թեհրանում զբաղւել է ազգային-հասարակական աշխատանքներով: Այժմ բնակւում է Ամերիկայի Միացեալ Նահանգներում, բայց շարունակում է հեռակայ համագործակցել Ազգային Առաջնորդարանի և Ալիք օրաթերթի հետ. նաև օժանդակում է Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնին, որոշ լուրերի թարգմանութիւնները կատարելով: 

Սրբազան Հայրը ողջունեց պրն. Մարգարեանին և երկար ու շահեկան զրոյցից յետոյ յաջողութիւն մաղթեց իրեն: