ՄՈՄԱՎԱՌՈՒԹԻՒՆ, ԽՆԿԱՐԿՈՒՄ ԵՒ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, շաբաթ թւականիս ապրիլի 23-ի երեկոյեան, Թեհրանի Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցիներում տեղի ունեցաւ մոմավառութիւն, խնկարկում եւ ծաղիկների մատուցում:

Յիշեալ եկեղեցիներում ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ, Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած նահատակների յուշարձանի մօտ յարգանքի տուրք մատուցւեց անմեղ զոհերի յիշատակն յաւերժացնելու եւ նրանց հոգիների խաղաղութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ