Թ.Հ.Թ. ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը 2022 թւականը հռչակել է որպէս «ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ», այդ իսկ առիթով թւականիս ապրիլի 19-ին Վեհափառ Հօր գլխաւորութեամբ եւ պատւոյ նախագահութեամբ «Սփիւռք-Երիտասարդութիւն» թեմայով գումարւեց խորհրդակցական հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել էին զանազան թեմերի եւ շրջաններից երիտասարդ-ուհիներ: Թեհրանի թեմից նաեւ իրենց մասնակցութիւնն էին բերել բարեշնորհ սարկաւագուհի Անի Քրիստի Մանւէլեանը, օր. Մինէ Սարգսեանը եւ պրն. Մհեր Օհանեանը:

Ծրագրի սկզբին Վեհափառ Հայրապետն իր հայրական խօսքը յայտնելով առիթ տւեց մասնակիցներին, սփիւռքահայ երիտասարդին յուզող հարցերի ու խնդիրների մասին արտայայտւելու։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ եւ առաջարկներ սփիւռքում երիտասարդութեան դերը առաւել նպատակասլաց դարձնելու հեռանկարով։

Յայտնենք, որ Թեհրանի թեմի ներկայացուցիչները ժողովականներին փոխանցեցին թեմիս առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ողջոյններն ու բարեմաղթանքները։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ