ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ՍՕՍԷ ՄԱՅՐԻԿ» ՀԱՆԳՍՏԵԱՆ ՏՈՒՆ ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Հինգշաբթի թւականիս ապրիլի 7-ին, Ազգային Առաջանորդանի Յարաբերական մարմնի անդամները Ս. Ատւածածնի աւետման՝ մայրութեան եւ կանանց տօնի առիթով այցելեցին «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն ու ծաղիկներ նւիրեցին իրենց բարի ու վաստակաշատ ծերութիւնն անցկացնող մայրերին եւ այդպիսով ուրախ տրամադրութիւն առաջացրեցին ներկաների համար: Նաեւ տեղի ունեցան բարեմաղթանքներ եւ համեստ հիւրասիրութիւն, ինչպէն նաեւ օրւայ առիթով բարերարի կողմից պատրաստւած նւէրները յանձնւեցին սիրելի մայրերին:

Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան հովանու ներքոյ գտնւող «Սօսէ Մայրիկ» հանգստեան տունը 44 տարեկան է, այն հիմնադրւել է 1978 թւականին ու ներկայիս այնտեղ բնակւում են 14 կանայք:

Ողջունելով հանգստեան տան տնօրէնութեանը ցանկանում ենք նրանց բեղմնաւոր գործունէութիւն եւ այնտեղ բնակւող մայրերին` առողջութիւն եւ երկար կեանք:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ