Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

 

Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայոց եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը «Սուրբ Վարդանանց» Զօրավարների: «Վարդանանք» ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։

Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով թւականիս փետրւարի 24-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ի մասնաւորի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում, նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ պատարագ ձեռամբ Արժ․ Տ․ Մաշտոց Քահանայ Խաչատրեանի։ Արարողութեանը նեկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ: Արարողութեանը ներկայ էր նաեւ թեմական խորհրդի ներկայացուցիչ պրն. Հայկազ Շիրւանեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրը քարոզի ընթացքին լուսաբանիչ բացատրութիւններ տւեց օրւայ խորհրդի մասին : Նա անդրադառնալով Պօղոս առաքեալի կողմից հաւատքի մասին տւած ուսուցումներին արտայայատւեց՝ առաքեալը հաւատացեալների ուշադրութիւնը հաւատքի վրայ կենտրոնացնելով ասում է, որ հաւատքը մեր էութեան մաս է կազմում եւ ոչ մի բան չի կարող մեզ բաժանի Քիստոսի սիրուց.ոչ հուրը, ոչ սուրը, ոչ հրեշտակները։ Հռոմէացիներին գրւած նամակի նոյն այդ բառերով Յազկերտին պատասխանեցին հայ հոգեւորականութիւնն ու աւագանին։ Ապա նա յաւելեց,. Ժողովուրդները իրենց ազգային եւ հոգեւոր արժէքները եւ գոյութիւնը երաշխաւորող գանձերը պահպանելու համար պայքարում են: Հայ ժողովուրդը եւս իր իրաւունքները պաշտպանելու համար պարտաւոր էր պատերազմի դաշտ իջնել։ նա որպէս անկախութիւնն ու պետականութիւնը կորցրած բայց հաւատքը պահած ժողովուրդ, պատերազմի դաշտ իջաւ պահպանելու իր հաւատքն ու հայրենիքը. թէեւ նրանք ֆիզիկապէս պարտւեցին, բայց երեսուն տարի պայքարը շարունակելով կարողացան արժանանալ Նւարսակի դաշնագրին, որի միջոցով ստացան կրօնական ազատութիւն եւ նաեւ ստիպեցին այդ օրերի սասանեան իշխանութեան, որպէսզի արժանաւոր իշխաններ հաստատւեն երկրի վրայ։ Նա յաւելեց, որ 1500 տարիներ առաջ Նւարսակի պայմանագիրը հանդիսացաւ, որպէս մարդկային իրաւունքների ամենագեղեցիկ օրինակը:

Սրբազան հայրը իր խօսքը շարունակելով ասաց, որ Հայ ժողովուրդը պատմութեան ընթացքին ունեցել է յաղթութիւններ եւ պարտութիւններ։ Ինչպէս Վարդանանց պատերազմից յետոյ շարունակեց իր պայքարը, այսօր եւս քառասուն չորսօրեայ պատերազմից յետոյ յոյսով զօրացած պիտի կերտեն մեր վերջնական յաղթանակը։ Նա անդրադառնալով Պօղոս առաքեալի եբրայեցիներին գրւած նամակի 11-րդ գլխին յաւելեց, ինչպէս Պօղոս առաքեալը սրբերի բազմութիւնը հաւատացալներիս կեանքի վկաներ է համարում, այսօր եւս մենք շրջապատւած ենք բազում վկաներով, Արցախի 44-օրեայ նահատակները, որոնք իրենց արիւնը թափեցին հայրենիքի պաշտպանութեան համար:

Սրբազան Հայրը նաեւ յաւելեց՝ թէեւ հայ ժողովուրդը 44-օրեայ պատերզմին զոհ գնաց տարածաշրջանային խաւար ուժերի նկատառումների, բայց դարձեալ կայ իր հայրենիքով հանդերձ եւ աւելի քան երբեւէ հաւատքով զօրացած պիտի պայքարի մինչեւ վերջնական յաղթանակ: Նա ակնարկելով հայոց եկեղեցու ազգային եւ հոգեւոր տօների մեր կեանքի վրայ ունեցած դերակատարութեան վրայ յաւելեց, որ այդ առիթները մեզ յուշում են որ երբեք չյուսահատւենք ու երբեք մենք չտկարանանք մեր հաւատքի մէջ:

Սրբազան Հայրը Պօղոս առաքեալի խօսքը վկայակոչելով յորդորեց ժողովրդին մեզ շրջապատած սրբերի հաւատքով գօտեպնդւած դէն նետելով քինախնդրութիւնը՝ քէնը, ատելութիւը եւ նախանձը միասնաբար ու միահամուռ կերպով շարունակենք մեր պայքարը:

Առաջնորդ Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքը ասաց, որ Վարդանանց տօնը գեղեցկագոյն առիթն է որպէսզի մենք վերանորոգւենք մեր անցեալը եւ պատմութինը սերտելով. սերտենք սովորենք մեր հայրերի կեանքը, որոնք ամէն տեսակ հալածանք ու նեղութիւն կրեցին, բայց երբեք չընկճւեցին ու հաւատարմօրէն շարունակեցին իրենց կեանքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ