2015-16 ուսումնական տարւայ Թ. Հ. Ազգային «Ռոստոմ» Տարր. Տղ. Դպրոցի զեկոյց

Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը պարբերաբար ստորև ներկայացնում է Ռոստոմ տարր. տղ. դպրոցից ստացած զեկոյցը:

Հայոց Ազգային «Ռոստոմ» դպրոցի 2015-2016 տարեշրջանի աշխատանքներն ու ձեռնարկները մինչ այժմ եղել են՝ 

- Ամէն առաւօտ աշխատանքն սկսւում է Տէրունական աղօթքով, հիմներգով և ազգային – յեղափոխական երգերով

- Բողբոջների տօնը տարեմուտի նախօրեակին առաջին դասարանցիների համար

- Դպրոցի վերամուտի բացման ծրագիր

- Ծնողական խորհրդի ընտրութիւն

- Սրբազան Հօր դպրոց այցելութիւնը

- Տարեկան ուրախ երեկոյ

- Տօնւել է Մանուկների համաշխարային օրը

- Աշակերտական օրւայ առիթով հիւրասիրւել են աշակերտները  և պատրաստել են պատի թերթ

- Մասնակցել են 7-րդ շրջանի քաղաքապետարանի կողմից կազմակերպւած (مسابقه زمین پاک و آسمان آبی) մրցութիւններին

 - Նոր տարւայ և  Ձմեռ պապիկի դիմաւորում

- Բժշկական զննում «Աւետիսեան » բուժարանի  համագործակցութեամբ

- Սպրոցի կայքի դասաւորում

- Գնւել են բարձրախօսներ սրահի համար

- Իւրաքանչիւր  ամիս տօնւել են աշակերտների տարեդարձները

- Մասնակցել ենք Ս. Հաղորդութեան՝ 2 անգամ

- Ճաշկերոյթ

- Տօնել ենք Վարդանանքը, պատրաստւել են պատի թերթեր աշակերտների միջոցով

- Տօնել ենք Բարեկենդանը

- Իրանի Իսլամական յեղափոխութեան տարեդարձին նւիրւած աշխատանքներ իւրաքանչիւր դասարան առանձին , պատրաստւել են պատի թերթեր

- Տօնել ենք Տեառընդառաջը

- Մասնակցել ենք Կրթական Խ. կազմակերպած Փառատօնին՝ երգ և նւագարանների բաժիններում:

 

Կատարւելիք ծրագրերն են՝ 

- Հայ մայրերի օրւայ տօնակատարութիւն

- 6-րդ դասարանցիների աւարտական հանդէսի կազմակերպում

- Այցելութիւններ

- Ճաշկերոյթ  Զատկւայ առթիւ

 

2015-2016 տարեշրջանի Տեսուչն է՝ Մոհամմադ Ռէզա Ֆարահաբադին, ով արդէն 8 տարի է ինչ սոյն պաշտօնն ունի, իսկ հայ պաշտօնէութիւնը՝

 

- Փոխտեսչուհի՝ Ժենիա  Սուքիասեան 

Ծնւել է 1956 թւին, ունի 28 տարի աշխատանքի անցեալ հայոց ազգային դպրոցներում: Աշխատել է հայոց «Իրան Փիրուզ», «Նայիրի», «Սահակեան» և ներկայում «Ռոստոմ»  դպրոցներում: Բծախնդրօրէն հետևում և վերահասու է կրթադաստիարակչական աշխատանքներին, ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի հետ միասին կատարում են դպրոցի բոլոր դժւարին աշխատանքները:

 

- Գրասենեակի Վարիչ՝ Հելէն Այւազեան

Ծնւել է 1964 թւին Թեհրանում: Աշխատանքի է անցել 1983-ից: Աշխատել է «Սասուն»  մանկապարտէզում որպէս դաստիարակ, «Իրան Փիրուզ» դպրոցում՝ հայոց լեզւի ուսուցչուհի, «Նայիրի» դպրոցում՝ նախակրթարանի բաժնի վերակացու, «Յ.Թովմասեան» դպրոցում՝ գրադարանի և մշակութային աշխատանքների պատասխանատու, «Թունեան» ուղեցոյց դպրոցում՝ փոխտեսչուհի և ներկայում «Թունեան», «Ռոստոմ» և «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցների գրասենեակի վարիչ է:

Մասնակցել է Կրթական Խորհրդի կողմից կազմակերպւած վերապատրաստման դասարաններին:

 

- Հայոց Լեզւի ուսուցչուհի՝ Քամելիա  Շիրւանեան

Ծնւել է 1973 թւին Ահւազում: 1997 թւին աւարտել է Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը (ֆրանսերէն  լեզւի թարգմանութիւն), անմիջապէս մասնակցել է Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներին: Աշխատել է «Մարիամ» օր. և Հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցում, որպէս հայոց լեզւի ուսուցչուհի:  Համագործակցել և մասնակցել է Ուսումնադասիտարակչական, Քրիստոնէական Դաստիարակութեան, Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի և Կրթական Խորհրդի Հայեցի Դաստիարակութեան յանձնախմբերին: 2008 և 2014 թւերին, Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի յանձնարարութեամբ մասնակցել է Հայաստանում տեղի ունեցած Համահայկական Կրթական Խորհրդաժողովներին:

 

- Հայոց Լեզւի և կրօնի ուսուցչուհի՝ Հիլդա Յարութիւնեան

Ծնւել է Թեհրանում: Աւարտել է Թեհրանի Հայոց Թեմի Հայերէնագիտական Երեկոյեան Դասընթացների եռամեայ շրջանը: 1989 թւից պաշտօնավարութեան է անցել «Ռոստոմ» տղայոց ազգային դպրոցում, որպէս Հայոց լեզւի և կրօնի ուսուցիչ: 5 ուսումնական տարեշրջան, «Ռոստոմ» տղայոց դպրոցին զուգընթաց դասաւանդել եմ նաև «Ռոստոմ» օրիորդաց  դպրոցում:

2006 թւին  հրաւիրւել է մասնակցելու Ծաղկաձորում կայացող հայոց լեզւի 2-րդ խորհրդաժողովին:

Մասնակցել է Կրթական Խորհրդի կազմակերպած բոլոր դասընթացներին Թեհրանում: Մասնակցել է նաև տարրական 2-րդ դասարանի հայոց լեզւի «Մայրենի» դասագրքի կազմութեան յանձնախմբին, Երևանում: Մասնակցել է «Գարուն» և մի քանի այլ դպրոցական հրատարակչական աշխատանքներին: Մասնակցել է Կրթական Խորհրդի կից՝ Ուսումնադաստիարակչական նաև »Դպրոցական Էջ»-ի յանձնախմբերին:

 

- Մարզանքի ուսուցիչ՝ Արբի Շահնազարեան

Ծնւել եմ  1983 թւին Թեհրանում: 11 տարի է ինչ աշխատում է որպէս մարզանքի ուսուցիչ, որից 9 տարի աշխատել է Ռոստոմ դպրոցում:

 

Սոյն տարեշրջանի Ծնողական Խորհրդի անդամներն են՝

Գրետա Հախբանդեան՝ Նախագահ

Շահէն Բաղդասարեան՝ փոխնախագահ

Մելինա Վարդանեան՝ քարդուղար

Օդէթ Վարդանեան՝ գանձապահ

Էլմա Թումանեան՝ անձնափոխ

Ամինէ Խանբաբայեան՝ անձնափոխ

Էդւին Ծատրեան՝ անձնափոխ