Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ԱՌԻԹՈՎ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՅՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Կիրակի թւականիս յունւարի 9-ի երեկոյեան, Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Մկրտութեան տօների առիթով, Ազգային Առաջնորդարան այցելեցին եւ Սրբազան Հօրը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներին եւ Իրանի իսլ. Խորհրդարանում զոյգ պատգամաւորներին հանդիպեցին Իրանի Իսլամական հանրապետութեան նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, Թեհրանի կուսակալ Իսա Ֆարհադին, Թեհրանի Քաղխորհրդի ատենապետ դոկտ. Մեհդի Չամրանը, քաղխորհրդի ներկայացուցիչներ՝ դոկտ. Փիրհադին եւ Նարջէս Սոլէյմանին նաեւ մի քանի բանկերի տնօրէններ եւ լաւագոյն գործարարներ: Միջոցառմանը ներկայ էին նաեւ Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետը:

Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ողջոյնի խօսն ուղղելով պետական կառոյցների ներկայացուցիչներին եւ ներկայ հիւրերին յայտնեց, որ այս տօնական օրերը մեզ հնարաւորութիւն են ընձեռնում ցուցաբերել եւ արտայայտել սէրն ու յարգանքը միմեանց հանդէպ եւ ընդգծեց, որ այս հաւաքը գեղեցիկագոյն վկայութիւնն է երկու կրօնների երկխօսութեան ու համատեղ կեցութեան: Սրբազանը յաւելեց, որ Իրանը իր դարաւոր պատմութեան ընթացքին ոչ միայն եղել է օրրանը միաստւածեան կրօնների այլեւ եղել է կրօնների միջեւ երկխօսութեան օրրան եւ պատմութիւնը վկայում է, որ տարբեր կրօնների հետեւորդները Իրանի երկնակամարի ներքոյ հանգիստ կեանք են վարել եւ ապրել եւ որեւէ ժամանակ կրօնական առումով դժւարութիւն չեն ունեցել:

Սրբազան Հայրը յայտնեց, որ խաղաղութիւնը եւ բարեկամութիւնը մարդկային կեանքի հիմնական ուսուցումներից է: Կրօններն իրենց ուսուցումների մէջ մարդկութեանը աւելի մօտեցնում են իրար եւ պարտաւորեցնում, որ մենք փոխադարձ սիրով եւ յարգանքով իրար նկատմամբ վերաբերւենք:
Թեմակալ Առաջնորդն իր ելոյթի այլ բաժնում անդրադառնալով նահատակ Ղասեմ Սոլէյմանիին, ընդգծեց. «Երկու տարի առաջ այս օրերին Իրանը կորցրեց իր ազնւագոյն զաւակներից՝ զօրավար Ղասեմ Սոլէյմանիին, բայց մենք մեր կրօնական հաւատքով եւ ապրումներով հաւատացած ենք, որ նա, ով իր կրօնական առաքելութեան ճանապարհին մահանում է, նա չի մեռնում, այլ յաւիտենապէս ապրում է»:

Միջոցառման ընթացքին ելոյթներով հանդէս եկան հանր. նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ դոկտ. Հոսէյնին, նահատակ Ղասեմ Սոլէյմանիի դուստրը, Թեհրանի կուսակալը, Քաղխորհրդի նախագահը, Քաղխորհրդի տարբեր յանձնաժողովների նախագահները եւ գործարարները, ովքեր իրենց հերթին շնորհաւորելով Ամանորը եւ Ս. Ծնունդը, կարեւորեցին Իրանում հայերի ցուցաբերած անմնացորդ դերակատարութեանը եւ ներդրումին՝ երկրի ամբողջականութիւը պաշտպանելու եւ նաեւ վերաշինութեան առումով եւ մեծարեցին հայ նահատակների յիշատակը: Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, եւ Թեհրանի ու հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւս ողջունելով հիւրերին, առանձին ելոյթներով արտայայտւեցին նշելով, որ նման հաւաքականութիւն կարող է աշխարհին պատգամել այն փոխգործակցութիւնը եւ միասնականութիւնը, որը տիրում է համայն Իրանում: Վերջում յուշանւէրներ փոխանակւեցին կողմերի միջեւ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 22 Յունւարի 2022;
Տօն՝ Սրբոց Հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 23 Յունւարի 2022;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 24 Յունւարի 2022;
երկուշաբթի, Տօն Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ Սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Երեքշաբթի 25 Յունւարի 2022;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Չորեքշաբթի 26 Յունւարի 2022;
Չորեքշաբթի, Պահք Ա Տիմոթէոս 5.17-6.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36

Հինգշաբթի 27 Յունւարի 2022;
Հինգշաբթի, Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Ուրբաթ 28 Յունւարի 2022;
Ուրբաթ,Պահք Բ.Տիմոթէոս 3:1-7,Յհ 6:64-72

Շաբաթ 29 Յունւարի 2022;
Շաբաթ, ԱՌԱԿՆԵՐ 8.33-36։ Օսէէ 10.12։ Ամոս 5.10-14։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-32։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16

Կիրակի 30 Յունւարի 2022;
Երրորդ Կիրակի Սուրբ Ծննդեան, Ես 62.1-11, Բ Տմ 2.15-19, Յհ 6.39-47

Երկուշաբթի 31 Յունւարի 2022;
Երկուշաբթի, Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին Առակներ 29.2-7, Բ Մակաբայեցիներ 6.18-7.42, Եբրայեցիներ 11.32-40, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ