Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2016 թւականի փետրւար ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 120 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝

  • Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ Դոկր. Կարէն Խանլարեանը
  • 30 տուրիստներ, պարոնայք՝ Ռանգչեան և Ռաֆիզադէի գլխաւորութեամբ:  Թուռին մասնակցում էին բարձրաստիճան անձնաւորութիւններ Իրանի Ազգային Փաստաթղթերի և Պատմական Առարկաների Վերականգնման Կենտրոնից (مرکز اسناد ملی ایران و مرمت اشیاء تاریخی)
  • “Ֆիրուզ Բահրամ” դպրոցից շուրջ 20 աշակերտներ իրենց ուսուցչի գլխաւորութեամբ:
  • 30 տուրիստներ, պատմագէտ՝ պրն. Ղաֆարիի գլխաւորութեամբ :
  • Երևանի պետական համալսարանի արևելագիտութեան ֆակուլտետ- իրանագիտութեան ամբիոնի- պարսից լեզւի դասախօսներ՝ Զարուհի Խաչատրեանը և Թերեզա Ամրեան:
  • Զարթօնք պարախմբի ղեկավար՝ Լորետա Աւետիսեանի հրաւէրով Թեհրան ժամանած՝ Պրոֆէսոր Կարէն Գէորգեանը և վաստակաւոր գործիչ՝ Գագիկ Կարապետեանը, ընկերակցութեամբ վաստակաւոր մի քանի արտիստների: