Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՒԵՍՏԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԵՏ ՀՈՋԱԹ. ԱՄՐՈՒԴԻԻ ԱՅՑՆ ԱԶԳԱ3ԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի թւականիս յունւարի 4-ին, Թեհրանի քաղաքապետարանի արւեստի եւ մշակոյթի վարչութեան պետ Հոջաթ. Ամրուդին Սուրբ Ծննդեան եւ ամանորեան տօների առիթով, իր պատւիրակութեան ուղեկցութեամբ հանդիպեց Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանին եւ Թեմական խորհրդի ատանապետ ճրտպ. Նորայր Արամեանին:

Առաջնորդ Սրբազան Հայրն, ողջունելով յարգարժան պաշտօնեային եւ նրան ուղեկցող պատւիրակութեանն ասաց, որ այս օրերը մեզ հնարաւորութիւն են ընձեռնում ցուցաբերել սէրն ու յարգանքը միմեանց հանդէպ, նաեւ անդրադարձաւ Իրանում ապրող կրօնների միջեւ առկայ բարեկեցիկ յարաբերութիւններին, որոնցով մենք հպարտանում ենք եւ դա ուսանելի յատկանիշ է օտարների համար։ Սրբազան Հայրն ընդգծեց, որ Իրանի ցայտուն յատկանիշներից է միմեանց վշտերին ու ուրախութիւններին մասնակցելը։ Ապա անդրադարձաւ այն իրողութեան, որ Իրանում կրօնական միւս համայնքների՝ յատկապէս քրիստոնեաների վայելած ապահովութիւնն ու անվտանգութիւնն արդիւնքն է քաղաքապետարանի տարբեր շրջանների տնօրէնների կողմից եկեղեցիների եւ այլ ագային կենտրոների նկատմամբ տածած ուշադրւթեան. նաեւ յաւելեց, որ քաղաքապետարնի պատասխանատուները, բոլորի, ինչպէս նաեւ հայութեան համար ապահովում են յարմարաւէտ կենցաղային պայմաններ. նաեւ ընդգծեց, որ անձամբ եւ թէ թեմական խորհուրդը յորդորում են ժողովուրդ եւ կառավարութիւն յարաբերութիւնները եւ դա համարում են իրանական հասարակութեան եզակի արժանիքը: Սրբազան Հայրն իր խօսքի մէկ այլ հատւածում հաստատեց, որ Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը, թէեւ Իսլամ է, բայց երբեք չի զատորոշել մեզ մոսուլման հայրենակիցներից, քրիստոնեաներին համարելով, որպէս Իսլամական Հանրապետութեան առաջին կարգի քաղաքացիներ եւ այդ իսկ պատճառով մենք մեզ համարում ենք մէկ ազգ:

Հոջաթ. Ամրուդին իր հերթին գոհունակութիւն յայտնելով ընդունելութեան կապակցութեամբ, Սրբազան Հօրը քաջառողջութիւն եւ բարօրութիւն մաղթեց։ Նա իր խօսքում ընդգծելով կրօնների բազմաթիւ ընդհանրութիւններն ասաց, որ Աստծու, յարութեան եւ մարգարէութեան հանդէպ հաւատքն այն ընդհանուր հաւատալիքներ են, որոնց հետեւելով կը կառուցենք իդեալական հասարակութիւն: Նա նաեւ ընդգծեց, որ Իրանի ժողովուրդը որպէս մարգարէական ուսուցումների վրայ հիմնւած հասարակութիւն, վտանգի պահին զոհաբերում է իր կեանքը յանուն իրենց ընդհանուր հայրենիքի պաշտպանութեան: Նա յաւելեց, որ Իրան-Իրաք պատերազմում ընկած հայ նահատակներն իրենց արիւնը խառնեցին մուսուլման այլ նահատակների արեան հետ։
Իր խօսքի աւարտին, նա նշեց զօրավար Սոլէյմանիի Սիրիայում եւ Իրաքում քրիստոնէական սրբավայրերի պահպանման համար կատարած սխրագործութիւններին:

Հանդիպման աւարտին յարգարժան հիւրը Առաջնորդ Սրբազան Հօրը փոխանցեց Սուրբ Ծննդեան եւ Ամանորեան տօների առիթով պատրաստած յուշագիրն ու նահատակների այցելութեան իրադարձութիւնների պատմութիւնը պարունակող Այաթօլլահ Խամէնէիի գրչին պատկանող գիրքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ